Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈԻՆ ՄԵՂՈՒԻ

— Օրերը ո՛ր ամսույն մեջ կը կարճննան և ո՛ր ամսույն մեջ կերկննան։

— Քսակիդ մեջ ստակ գտնված ամիսներուն մեջ կը կարճննան և չգտնված ամիսներուն մեջ կերկնան։

— Ինչո՞վ կրնաս ըսածդ ապացուցանել։

— Ասով կապացուցանեմ, թե՝ աղքատները միշտ հարուստներեն ավելի կապրին։


— Ո՞ր կլիմային տակ շատ անձրև կուգա։

— Թրամվեյի կառքերուն կլիմային տակ։


— Ինչո՞ւ համար հեռվանց տեսնված շենքերը ամբողջ չեն երևնար ու միայն ծայրերը կերևան։

— Պատճառը սա է, որ աչքը մարդուս ծայրը գտնվելուն համար բարձրեն կը նայի և տակը չկրնար տեսնել։

— Օրինակով մը բացատրե։

— Հարուստները իրենցմե վար եղողները երբեք չեն կրնար տեսնել։


— Ո՞ր կլիմային տակ շատ ցուրտ կըլլա։

— Ածուխ առնելու համար ստակ չունեցողներուն կլիմային տակ։