Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՇԱԲԹՈԻՍ ԼՈԻՐԵՐԸ

Լրագրաց այս շաթբվան տված լուրերը կարդացողը երթալու, ինքզինքը կախելու է։

Լուր մը չկա, որ մարդուս ուրախություն տա, ամենն տխրություն կը պատճառեն։

Մեկ քանին դնենք հոս.

— Առջի օրը մարդուն մեկը կաթվածե մեռեր է։

— Պենկալյայի մեջ սաստիկ սով տիրած է։

— Կ. Պոլսո մեջ դեկտեմբեր ամսո մեջ հազար երկու հարյուր հոգի մեռեր է։

— Րոթթերտամի մեջ հնտախտը երևան ելեր է։

— Այտընի նահանգին մեջ սոսկալի ձմեռ ըլլալով՝ արջառոջ մեծ մասը ջարդվեր է։

— Գաղատիայեն եկող քանի մը ճամբորդներ սաստիկ ձյունի մը բռնվելով ձյան տակ թաղվեր մնացեր են։

— Պապը վերստին առողջացեր է։

— Մեր մեծապատիվ պաշտոնակիցները իրենց լուրերը քիչ մը բարեխառնելով այնպես հրատարակելու են, որ ընթերցողները չտրտմին։