Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չէ այն, ինչ որ կը կարծե ինք և ասիկա ապացուցանելու համար երկար բարակ գրելու հարկ չենք զգար, քանի որ այսօր ամեն լեզվե լրագիրք կը հրատարակվին և անոնց պարունակութենեն արդեն հասկցված է լրագրաց ինչ պաշտոն ունենալը։

Ուսանող պարոնը կրնա ըսել, թե հայ լրագիրք իրենց պաշտոնը աղեկ չեն կատարեր կոր, բայց աղեկ չկատարելնուն համար իրավունք չունի անոնց ըսել, թե պաշտոննիդ փոխեցեք։

Ուսանսղ պարոնը գիտնալով, որ քննադատելը դյուրին, իսկ գրելը գժվար է, հրապարակի վրա երևնալու համար դյուրին Համբան ընտրեր է առջի բերան և Պոլսո լրագիրները քննադատել սկսեր է։

Հաջողություն կը բարեմաղթենք իրեն, և եթե ուրիշ անգամ ալ քննադատություն մր ընելու ելնե նե թո՛ղ մեծ տախտակի մը վրա մեծ գրերով գրե, թե ՊՈԼՍՈ ԼՐԱԳԻՐ ՄԸ ԿԱՐՈՂ Չէ ՄԵԿ ԽՄԲԱԳԻՐ ՄԻՍԿ ԱՊՐԵՑՆԵԼՈԻ։ Այս տախտակը պատեն կախե և անոր վրան նայելով ընե յուր քննադատությունը։

Իսկ մենք իբր կարճ պատասխան մը յուր երկար հոդվածին կըսենք, թե ավելի հայ խմբագիրը ողբոց արժանի են, քան թե հայ լրագիրք.․․։