Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ահավասիկ օրիորդ մը, որ մեջքը բարակ ցույց տալու համար կուրծքը քորսեով շատկեկ սխմեր է և պարած ժամանակը շունչ չկրնալով առնել ինկեր մարեր է և հիմա ալ կը հազա ու կը հազա.․․ վնաս չունի, թո՛ղ հազա, ամեն օր չէ ա՛. բարեկենդան է։

Ահավասիկ մարդ մը, որ բարեկենդան ընելու համար պետք եղած ստակը չունենալով՝ բարեկամներեն մեկուն քսակը կատակով կառնե և մեջի ստակները ծոցը կը նետե, որ բարեկենդան ընե... թե որ այդ քսակը ուրիշ բանի մը համար գողնար՝ մեղք էր, բայց որովհետև բարեկենդան ընելու համար կր գողնա, վնաս չունի... բարեկենդան է։

Ահավասիկ պառավ կնիկ մը յուր ծեր էրիկը մեջքեն կը բռնե վար կը տանի ու ձյուներու մեջ կը թաղե... էրիկը հոն հոգին կավանդե... վնաս չունի, թո՜ղ մեռնի, ամեն ատեն չէ ա՛, բարեկենդան է....

Ահավասիկ Մեղուն, որ կենսագրական խնդիրները թողեր ու բերնին եկածը դուրս կուտա... վնաս չունի, ամեն մարդու համար բարեկենդան է տե, Մեղուի համար չէ՞...։