Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԵ՛ ՀԱՐՈՒՍՏ ԸԼԼԱԼՈՒ, ԹԵ՛ ՀԱՅՐԵՆԻՔԸ, ԹԵ՛ ԱԶԳԸ ԵՎ

ԹԵ՛ ԱՆՁԸ ՍԵՐԵԼՈՒ ՃԱՄԲԱՆ

Շատոնց ի վեր ես ալ աս կը փնտրեի և չէի կրնար գտնալ․․․ փառք Խնայողական ընկերության, աս ճամբան ալ սորվեցանք։

Ամենուս հայտնի է, որ քանի մը ժամանակե ի վեր Խնայողական ընկերություն մը կա, որուն նպատակը իմ հոդվածիս վերնագիրն է։

Այս ընկերության օրինագրքին մեջ Ֆրանքլինի սա խոսքը կա, «Եթե հարուստ ըլլալ կուզես, սիրե ընկերությունը և սորվե խնայել որչափ որ կաշխատիս»։

Ամեն հարուստ ըլլալ ուղողները այս օրինագիրքը կարդալնուն պես անդամգրվեր են Խնայողական ընկերության, որուն հիմնագիր ժողովին ատենապետն է, տոքթոր Ութուճյան։

Օրինագիրքը կը տրամադրե, որ ամեն անգամ ամիսը 31 ղուրուշ վճարե։ Վչարած գումարին փոխարեն ի՞նչ պիտի առնե։ Այս մասին օրինագիրքը բան մը չըսեր, օրինագիրքը միայն տալու է կըսե։ Բայց, Ֆրանքլին հարկավ ասոր համար ալ բան մը ըսած պիտի ըլլա, և անդամները կսպասեն, որ տոքթոր Ութուճյան Ֆրանքլինեն այս մասին տեղեկություն առնե։

Անդամներեն ոմանք անցյալ շաբթու տոքթոր Ութուճյանին գացեր և տեղեկություն խնդրեր են խնայողական ընկերության վրա, հարցնելով, թե ընկերությունը ո՞րչափ արժեթուղթ ունի և իրենց տված ստակները ի՞նչ եղան։ Տոքթոր Ութուճյանը ծանր կերպարանքով, խոհուն գլխով, ձեռքերը շփելով իրենց սա պատասխանը տվեր է։

— Եթե հարուստ ըլլալ կուզես, սիրե ընկերությունը և սովրե խնայել որչափ որ կաշխատիս, կըսե Ֆրանքլին։ Ա՜հ.․․ Ֆրանքլինի պես մարդ մը ասանկ ըսելեն ետքը ձեզի խոսք չիյնար։

— Մենք Ֆրանքլինին համար բան մը ըսած չունինք, մեր