Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/457

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հ. Պարոնյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության VIII հատորը նվիրված է «Մեղուին»։

Հատորը բաղկացած է գերազանցապես հեղինակի հրապարակախոսական երկերից, որոնցից բացի կան և այլ նյութեր։

Պարոնյանի հրապարակախոսության բովանդակությունը ազգային կյանքն է, վերադաս մարմինների ներքին պայքարը, հեղինակի բողոքը անարդարությունների, ուժի չարաշահման, իրավունքի բռնադատումների ու կամայականության դեմ։

Հրապարակախոսական յուրովի բաժիններից է ժամանակի հայ թերթերի և առհասարակ մամուլի ծանր, անմխիթար վիճակի քննադատությունը։ Բացի այս, հրապարակվում են թատերական արժեքավոր գրախոսություններ, ուր հանդես է գալիս ռեալիստ Պարոնյանը, ինչպես և զանազան գիտողություններ, պատկերներ, խայթոցներ ընթացիկ կյանքին առնչվող։

Որպես հրապարակախոսական նյութերի ժողովածու սույն հատորը տարբերվում է նախորդներից․ ստեղծագործող Պարոնյանը տեղի է տվել լրագրող-հրապարակախոսին։ Սակայն, խիստ հետաքրքիր է և ուսանելի Պարոնյան հրապարակախոսը նախ իրեն՝ հեղինակին բազմակողմանիորեն ճանաչելու, հասկանալու և երկրորդ՝ ընդհանուր միջավայրը, ժամանակաշրջանը ընկալելու տեսակետից։

Չնայած ամենուր հանդես է գալիս հրապարակախոս, սկզբունքի հաղթանակին նվիրված հեղինակը, բայց միշտ ներկա է երգիծաբանը իր թարմ, կենսունակությունը պահպանող սրամտություններով, գործոն միջամտությամբ, որոնք հրապարակախոսությանը տալիս են յուրովի արժեք։

Ահա մի նմուշ.

Պարոնյանը ծաղրում է «Օրագրին» և նրանից մեջբերումներ կատարում։ Ինքը հանդես չի գալիս անմիջական խոսքով, այլ միայն տեսանելի է փակագծերի մեջ կատարված միջամտություններով։

«Մեզ համար կըսեին, թե նպատակ ունի Խրիմյան սրբազանը պատրիարքութենե ձգելու (բո՜ւհ)։ Մենք կըսեինք, թե այդպիսի նպատակ չունինք (ո՞վ կը հավատա)։ Ասոր հավատալ չէին ուզեր (ի՞նչ ապուշ մարդիկներ են եղեր, Աստված իմ)։ Ժամանակն եկած է կարծեք հավտալնուն (հայտե նայինք)»։

Հոդվածը, որը բաղկացած է մի էջից, գրված է այս ոգով, բայց այնքան բովանդակալից է իր հակիրճությամբ և ինքնատիպ ձևով։

Հատորում զետեղված են և այնպիսի նյութեր, որոնք բովանզակությամբ թեև նոր չեն և կամ առանձին արժեք չեն ներկայացնում, բայց երգիծանքի բացառիկ նմուշներ են. օրինակ՝ «Ատենաբանություն Մեղուի առ Սամաթիացիս» և կամ «Քում Քաբույի դուրսի թաղականը»։ Նման դեպքերում չափազանց նուրբ է և բովանդա-