Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կալից հեղինակի հումորը, և ճիշտ այդ թաքնված, մինչ այժմ չհրապարակված արժեքները ի հայտ բերելու նպատակով հատորում տեղ են գտել նյութեր, որոնք առաջին հայացքից թվում է, թե պարոնյանական ուժից զուրկ են, մինչդեռ հակասակը։ Նույն հեղինակն է, խոսքը ժլատ, հատու, տրամաբանությունը կուռ, միտքը հստակ և անկաշկանդ, երգիծանքը անսպառ, անակնկալներով հարուստ։

Պարոնյանն իր գործունեության ընթացքում, գրող թե հրապարակախոս, հասարակական կյանքը հուզող քաղաքական, բարոյական հարցերին միշտ անդրադարձել է ամենայն հետևողականությամբ և հաճախ նույն խնդրի շուրջը հանդես է եկել բազմիցս։ Հիշենք Բերայի քարոզիչ Ամբրոսիոս վարդապետ Իսկենդերյանի գայթակղեցուցիչ պատմությունը։ Պարոնյանը ստեղծագործական տարբեր ձևերով՝ երգիծական չափածոյի (տե՞ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, I հտ., Ծանոթագրություններ, «Իմ գրիչս»)։ Թատերական պատկերների (տե՞ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VI հտ., «Պզտիկ թատրերգություն մը»), ներկա հատորում տեղ «Պատրիարքարանի մեկ անիրավությունը» հոդվածի և առհասարակ խոսքի զանազան հնարքների միջոցով անխնա խարազանել է թե՛ Ամբրոսիոս վարդապետին և թե՛ նրան հովանավորող հոգևոր պետերին։

Նման նյութերից մենք չենք հրաժարվել. նրանցից յուրաքանչյուրը ստեղծագործական ինքնուրույն արժեք է, մեկը մյուսին չկրկնող, անկախ բովանդակության նույնությունից։

Իր բովանդակությամբ կրկնվող և ծանոթ պատմություն է Բերայի հայոց գերեզմանատան խնդիրը, նույնիսկ հոդվածներից մեկը հեղինակն ինքն է վերնագրել «Դարձյալ այն խնդիրը» (<1>), սակայն այս դեպքում խորհրդածությունների զարմանալի սրամտությամբ է այն ներկայացված. մի կողմից հարգանք առ հավետ հեռացողների հիշատակին, մյուս կողմից՝ երգիծանք թուրք կառավարությանն ուղղված.

«Ալթընճի տայիրեն կը փափագի, որ հոն տեղը պարտեզ ըլլա. հոն մտնողներուն ճակատը թուղթ մը փակցնելով քսանական փարա առնե և բնավ չխորհիր, որ արդեն ան տեղը պարտեզ է և հոն պսակողները մուտք վճարեր և այնպես ներս մտեր են»։

Պարոնյանի ստեղծագործության համար երկի ծավալը չունի ո՛չ մի նշանակություն։ Մի քանի սեղմ տողերով հեղինակի վարպետ գրիչը ընթերցողին ներկայացնում է մարդկային բնավորության տարբեր անհատականություններ, հասարակական-քաղաքական խռովահույզ երևույթներ։ Այս առումով հետաքրքրական է հատորի նյութերից երկտողանոց մի փոքրիկ հայտարարություն՝ տպագրված «Մեղվի» ճակատին «Ազդ» վերնագրով.

«Լրագրաց դադարման վրա աղվոր հոդված մը գրած ենք, ուզողը կրնա լրագրույս գրասենյակը հրամմել ու կարդալ»։

Առաջին հայացքից ուշագրավ ոչինչ չկա, բայց ամբողջությունը յուրովի է. ակնարկը գրաքննական խստություններին է վերաբերում, թեև քողարկված, բայց որոշակի. նպատակն է ընթերցողին իմացնել, որ շատ ասելիքներ ունի, բայց գրաքննական խստություններր թույլ չեն տալիս։

VIII հատորի նյութերն անստորագիր են, բացառությամբ ութը հոդվածներից, որոնցից երկուսը Քամ ծածկանունով են, երկուսը Անանուն, երեքը Ով է Նե, իսկ մեկը՝ Արտեն։ Բացի վերջինից, մնացյալները ծանոթ անուններ են նախորդ հատորներից (տե՞ս Հ․ Պաանյան, Երկերի ժողովածու, VI և VII հատորների ծանոթագրությունները), իսկ Արտեն ստորագրությամբ Պարոնյանը հրապարակել է իր