Jump to content

Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/464

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՐՈՆ ԽՄԲԱԳԻՐ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1870 թվականի նոյեմբերի 11-ին (№ 16)։

1. Թե՛ «Մանզումեն» և թե՛ Ագապյան վարժարանը պատկանում էին Կ. Փանոսյանին. առաջինը Փանոսյանի խմբագրությամբ լույս տեսնող հայատառ թուրքերեն թերթն է (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Կսմիթներ», <33>, ծանոթ. № 1), իսկ երկրորդը նրա հաստատած իգական վարժարանը։

2. Ծաղրում է «Մանզումեն», որը գծագրությունը և տեսեն լինիեռը համարել է տարբեր առարկաներ, մինչդեռ մեկը մյուսի թարգմանությունն է։

3. «Մեղու» — Երգիծական հանդես. լույս է տեսել 1856—1872 թվականներին, Հ. Սվաճյանի խմբագրությամբ, իսկ 1872 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 1874 թվականը՝ Հ. Պարոնյանի։


ՎԱՐԺԱՊԵՏԱՑ ՍՈՎԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1870 թվականի դեկտեմբերի 5-ին (№ 22)։

1. Այս ամբողջ խոսակցությունը բառախաղ է. Օրտուն քաղաք է Թուրքիայում, միաժամանակ օրտու նշանակում է բանակ։


ԿԱՂԱՆԴ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ՝ Քամ ստորագրությամբ, 1878 թվականի դեկտեմբերի 18-ին (№ 24)։

1. «Ընդհանուր Ժողով» — Կամ Ազգային երեսփոխանական ժողով (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, I հտ., «Ատամնաբույժն արևելյան», ծանոթ. № 3)։

2. «Խայր օլա» — Արտահայտության ձև է, նշանակում է՝ ոչ։

3. «Էշեկ օղլու․․.» — Իշու քուռակ։

4. «Հաճի այվաթ» — Թուրքական ժողովրդական թատերախաղի հերոսներից։

5. «Մեյտան օյունճիսին» — Թուրքական կրկեսային բնույթի հրապարակային ներկայացման հերոսներից է։

6. Հոլովների օգտագործմամբ Պարոնյանը բուն իմաստը քողարկել է. հայցականը կրող առարկան է, իսկ ուղղականը՝ ներգործող, ուրեմն՝ պետք է հասկանալ ճիշտ հակառակը՝ աշակերտն է ծեծում վարժապետին։


ԾԱՆՈԻՑՄՈԻՆՔ

ՀԱՅ ԹԱՏՐՈՆԱՑ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի մարտի 16-ին (№ 32)։

1. Սկյուտարի Ազիզիե թաղամասում էր գտնվում թատրոն Ազիզիեն, ուր իր ներկայացումներով ամառը հանդես էր գալիս Հ. Վարդովյանի թատերախումբը, իսկ ձմեռը՝ Կետիկ փաշայի թատրոնում։