Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յանը բազմիքս պարսավել, մերկացրել է իր սանձարձակ վարքագծի համար (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VI հտ., «Պզտիկ թատրերգություն մը»)։

Պրուսայում Իսկենդերյանի գտնվելը ո՛չ թե կարող էր հանդարտեցնել տեղի «Բարթողիմեոսական խնդիրը», կապված Բարթողիմեոս եպիսկոպոս Չամչյանի չարաշահումների հետ (տե՛ս Հ. Պարոնյսւն, Երկերի ժողովածու, VI հտ., «Ի՞նչն է մարդուս կյանքը մաշեցնողը», ծանոթ. № 1), այլ ընդհակառակը, նրա ներկայությունը առիթ կը հանդիսանար նոր խռովությունների, ինչպես ակնարկում են հեղինակի քողարկված, հեգնող տողերը։

3. Հաղորդումը վերաբերում է Մարիցա գետի հորդմանը։


ՄԵՏԱՍԱՆԵՐՈՐԴ ՀԱՅՏԱՐԱՐՈԻԹՅՈԻՆ

ՄԵՏԱՍԱՆԵՐՈՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ

ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ

1871 ՄԱՅԻՍ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի մայիսի 29-ին (№ 38)։

1. Արևմտահայերի մոտ «տապանակ ուխտի» արտահայտությունը հոմանիշ է ոտքով քայլելուն (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Արտաքին Բում Բարու», ծանոթ. № 1), որով այստեղ հեղինակը նկատի ունի Սահմանադրության տարելիցի տոնական հանդեսին մասնակից հետիոտն բազմությանը։

2. «Պու տուվար պենիմ, պու տուվար սենի» — Այսպիսի անունով կատրիլ (խմբային պար կանանց և տղամարդկանց մասնակցությամբ) չկա. ծաղրված է պատից պատ զարնվող հարբած մարդու քայլվածքը, որի համար ասվում է «պու տուվար պենիմ, պու տուվար սենին», այսինքն՝ «այս պատը իմն է, այն պատը քոնը»։

3. «Աղզը պուրնու պելլիսիզ» — Քիթ մռութը խառնված (հարբած մարդու վիճակը)։

4. «Պիթ բազար» — Հին հագուստների և առհասարակ հնեղենների վաճառքի շուկա (սև շուկա)։

5. «Ատենադպիր Ֆըչըյան» — Այսինքն՝ տակառյան (ֆրչի — տակառ)։

6. «Ատենապետ Տամինանյան» — Այսինքն՝ Արյունաթաթախյան (տամի — արյուն, ճան — մարմին)։


ՄԻՏԱՍԱՆԵՐՈՐԴ ՏԱՐԵԴԱՐՁ

ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈԻԹՅԱՆ

1871 ՄԱՅԻՍ 30

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի մայիսի 29-ին (№ 38)։

1. «Ազգասիրության ամիսը» մայիսն է. այսպես է անվանել հեղինակը Սահմանադրության տարեդարձի հանդեսը այդ ամսին կատարելու համար։