Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/467

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԶԴ

<1>

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի մայիսի 29-ին (№ 38)։

1. «Սահմանադրություն և ճակատամարտ Բրուսիո ու Դաղիո» — Գրքույկի անունը դիտմամբ է հորինված. նպատակը՝ անուղղակի ակնարկով Սահմանադրության տարեդարձի օրերին տեղի ունեցող կռիվները Պրուսիայի և Ֆրանսիայի ճակատամարտին նմանեցնելն է։


ՊԻՏԻ ԸԼԼԱ՞, ՌԵ՞ ՉՊԻՏԻ ԸԼԼԱ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի հունիսի 3-ին (№ 39)։


ՃԱՌ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի հունիսի 3-ին (№ 39)։

1. «...Քոլոմպոսն իր թևերուն տակ հավկիթ մը կը տաքցներ», այսինքն՝ Կոլոմբոսը մտածում էր Ամերիկան գտնելու մասին։


ՆԵՐՔԻՆ ԼՈԻՐԵՐ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի հունիսի 3-ին (№ 39)։

1. «Փանոսական հրամանավ», այսինքն՝ Կ. Փանոսյանի։

2. Ծաղրում է Ամբրոսիոս վարդապետ Իսկենդերյանին (տե՛ս «Վերջին լուրեր», ծանոթ. № 2)։


ՀԵՌԱԳՐԱԼՈԻՐՔ

<1>

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի հունիսի 3-ին (№ 39)։

1. Այս փոքրիկ հաղորդումն ամբողջությամբ վերաբերում է Քոմիսիոն խանին, ուր հավաքվում էին հայ և օտարազգի վաճառականները, այստեղ էր գտնվում Բորսան։

«Բիացան շատ տաք էր» արտահայտությամբ շեշտված է խանի կրքոտ միջավայրը, դրամական և առհասարակ առևտրական գործարքների պատճառով մարդկային գրգռված փոխհարաբերությունները։ Քոմիսիոն խանը գտնվում էր Ղալաթիայում և որպես այդ թաղի հիշատակարժան վայրերից մեկը, Պարոնյանը «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ» երկում հիշել է խանը գրեթե նման տողերով.

«Ջերմակներն են գինետուններն, որոնց մեջ մարդ չափեն ավելի կը քրտնի։ Հանքային ջուրերն են. ապսենթ, մաստիքա, գոնյաք և այլն։ Գլխավոր ջերմուկն է