Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԶԳԱՍԻՐՈԻԹՅՈԻՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի հունիսի 24-ին (№ 44)։

1. Ակնարկում է Կ. Փանոսյանին և նրա Ագապյան վարժարանի սանուհիներին։


ԺԱՄԱՆԱԿԱՑՈԻՅՑ ՂԱԼԱԹԻՈ ԳԱՎԱՌԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԴԱՍԱԽՈՍՈԻԹՅԱՆՑ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի հունիսի 24-ին (№ 44):

1. Աշակերտներին անհասկանալի լեզուն ֆրանսերենն էր, որով ավանդվել են, բացի հիշյալ առարկայից քիմիան, Ֆրանսիայի պատմությունը և քաղաքատնտեսությունը (տե՛ս հաջորդ նյութը)։


ԱՀԱ ԱՅԺՄ ՓԱՌԱՎՈՐԵՑԱՎ Պ. Ս. Պ. Պ. Փ...

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի հունիսի 26-ին (№ 45)։

1. «Պ. Ս. Պ. Պ. Փ...» — Պարոն Ստեփան, Պերճ, Պողոս Փափազյան։

2. «...ապառնին անոր ներկայեն և անցյալեն կախյալ է», այսինքն՝ աշակերտի ապագան Ս. Փափազյանի ներկա և անցյալ վիճակից է կախված։

3. «․․․Փ․․․էֆենտին» — Փափազյան էֆենտին։

4. Ծաղրում է Հ. Ալաճաճյանի «Փունջի» բովանդակաղրկությունը։

5. «...Շիմիի, էքոնոմի բոլիթիքի և իսթուառ ֆրանսեզի դասերն» — Քիմիայի, տնտեսագիտության և ֆրանսիական պատմության դասերն։


ԹԱՏԵՐԱԿԱՆ

<1>

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի հունիսի 26-ին (№ 45)։

1. Խոսքը Լ. Վարդովյանի թատրոնի մասին է (տե՛ս «Ծանուցմունք հայ թատրոնի», ծանոթ. № 1)։

2. Հ. Վարդովյանը Մոլիերի կատակերգությունները տեղայնացնում էր, այսինքն հարմարեցնում թուրքական կենցաղին, սովորույթներին. գործող անձանց հագցնում էր արևելյան տարազ, դերասանները բեմ էին բարձրանում յաշմախով ու փարաջայով։

3. Հ. Վարդովյանի խումբը ամառները հանդես էր դալիս Սկյուտարի Ազիզիե թատրոնում։ Թատերաշրջանը սկսվելոլ էր Սր. Թղլյանի «Կույրն Տիրան» ներկայացումով։


ԹԱՏԵՐԱԿԱՆ

<2>

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի հուլիսի 3-ին (№ 47)։