Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/472

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԹԱՍ ԲԱՐՅԱՎ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի հուլիսի 10-ին (№ 49)։

1. Ըստ հայկական հեթանոսական պաշտամունքի Անահիտը սիրո և արգասաբերության աստվածուհին էր։ Բնագրի երկդեմի ակնարկը վերաբերում է Սամաթիայում գտնվող Ագապյան վարժարանին, որը փոխարինում էր Անահիտի տաճարին։

2. «...Սիրել սերը (այսինքն խայմախը)...» — Բառախաղով քողարկված է նախադասության բուն իմաստը, խոսքը ո՛չ թե կաթի սերի (խայմախ) մասին է, այլ սիրո։

3. «Արդ արձակեա զծառայս քո, տէր, ըստ բանի քում ի խաղաղութիւն, զի տեսին աչք իմ զփրկութիւն հեթանոսաց» — «Արդ արձակես զծառայս քո, տէր, ըստ բանի քում ի խաղաղութիւն զի տեսին աչք իմ զփրկութիւն քո՝ զոր պատրաստեցեր առաջի ամենայն ժողովրդոց». Ղուկ. Բ․ 29։

4. «Լոյս յայտնեցաւ հեթանոսաց և փառք ժողովրդեան քում Հայաստանի» — «Լոյս ի յայտնութիւն հեթանոսաց և փառս ժողովրդեան քում Իսրայելի». Ղուկ. Բ. 32։

5․ Վեստա կամ վեստալուհի. այսպես էին կոչվում հին Հռոմում այն կույսերը, որոնք անշեջ էին պահելու Վեստ ա ստվածուհու պաշտամունքին նվիրված տաճարի հավերժական կրակը։


ՊԱՊԻՆ ՃԱՌԻՆ ՊՈՉԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի հուլիսի 10-ին (№ 49)։


ՎԱՆՑԻ ՊՈՂՈՍ ԱՂԲԱՐԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի հուլիսի 10-ին (№ 49)։

1. «Մեղուն» 1860 թվականի հունիսի 10-ից (№ 100) սկսած հոդվածներ է հրապարակել վանեցի Պողոս վարդապետի հակահասարակական, անբարոյական արարքների մասին։ Հոդվածներից մեկում, որին և վերաբերում է Պարոնյանի ակնարկը՝ «Պողոս վարդապետին փախուստը» վերնագրով «Մեղուն» հանդես է եկել մեղադրական խիստ խոսքով Քաղաքական և հատկապես Կրոնական ժողովների դեմ «Պողոս վարդապետին վրա, գրում է «Մեղուն», ութ մեծ հանցանք գրած էին վանեցիները. որոնց մեկն ալ եթե վրան հաստատվեր Կրոնական ժողովը պիտի լուծեր այդ վարդապետը իր կարգեն» («Մեղու», 1860, № 114)։

Հաջորդ հոդվածը՝ «Վանցի Պողոս եղբայրը» մեղադրանքի սուր խոսք էր ընդդեմ Պատրիարքարանի, որը հովանավորում էր Պողոս վարդապետին. «Մեղուն» հրապարակեց իր վճիռը՝ «...Կը դատապարտենք հիշյալ Պողոս վարդապետը, որ այսուհետե եկեղեցական չճանցվի» («Մեղու», 1860, № 118)։ Ահա այս առթիվ, «Մեղուին» քաջալերող ու ողջունող հոդվածով հրապարակ եկավ Մ. Նալբանդյանը, նա գրեց. «Անպատմելի ուրախ ենք այս բանի վրա. մենք այստեղ տեսնում ենք մի փրկարար սկզբունք, այն է հանդես տալ ազգի կարծիքին, ուրեմն հրապարակ կանյել խելքերը, խոստովանել նորա իրավունքը և այս կերպով ուսուցանել, որ