Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/473

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԶԴ

ԴԱՍՏԻԱՐԱԿԱՑ ԸՆԿԵՐՈԻԹՅԱՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուիս մեջ, անստորագիր, 1871 թվականի հուլիսի 19-ին (№ 50)։


ՎՐԻՊԱԿՔ

<1>

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի հուլիսի 19-ին (№ 50)։

1. «... Ազնվապետական և... կեր կարդացնելու են» — Ազնվապետական և ձրիակեր կարդացվելու է։

2. «...Քուտուրսուն Օրագիր» — Թող կատաղի «Օրագիրը»։

3. «... Չըլտըրսըն Մանզումե» — Խելացնոր թող լինի «Մանզումեն»։

4. «Մասիսի» խմբագիր Կ. Ութուճյանը լեզվական որոշ նորամուծություններ էր կիրառում, օրինակ, քերականության մեջ անցյալ կատարյալը առաջարկում էր գրել ո՛չ թե արևմտահայերի եր վերջավորությամբ (գացեր է), այլ արևելահայերի եւ վերջավորությամբ (գացել է)։

Ութուճյանի լեզվական նորամուծությունների առթիվ են գրված «Ջոջերի» հետևյալ տողերը.

«Չմոռնանք խոստովանիլ, թե Ութուճյան յուր քերականության մեջ ներդաշնակության առաջին տեղ տված ըլլալով՝ բավական բառեր հարստահարած է, շատ բառեր սպաննած է, բայց այս դարուս մեջ ո՞ր բարեկարգությունն առանց արյան կարելի եղած է, որ աշխարհաբարի բարեկարգության համար զոհողություններ չըլլան» (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, II հտ., «Ազգային ջոջեր», «Կ. Ութուճյան»)։


ԹԱՏԵՐԱԿԱՆ

<3>

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի Հուլիսի 19-ին (№ 50)։

1. Ըստ Աստվածաշնչի ավանդության, Հոբը հարուստ, բազմանդամ ընտանիքի տեր նահապետ էր։ Սատանան Աստծու հավանությամբ Հոբի հավատքի ուժը փորձելու համար ենթարկում է նրան զանազան փորձությունների, պատճառելով անլուր տառապանքներ, զրկում է սիրելիներից, հարստությունից, առողջությունից, սակայն