Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/474

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հոբը մնում է անդրդվելի իր հավատքի մեջ։ Հոբ Երանելու կերպարը մարմնավորում է հավատքի միջոցով կյանքի տառապանքներին դիմադրելու և հաղթահարելու ուժը։

2. Ֆրանսերենից թարգմանված «Ժան գը Կալետ մելոդրաման երկար տարիներ բեմադրել են Հ. Վարդովյանի և Մ. Մնակյանի թատերախմբերը։


ԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՍՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ

ԴԵՄ ԲՈՂՈՔ ՄԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի օգոստոսի 14-ին № 51)։

1. «Դատաստանական խորհուրդ» — Տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի Ժողովածու, 1 հտ., «Պաղտասար աղբար», ծանոթ. № 1։


ԱՐԱՐԱՏ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի օգոստոսի 21-ին (№ 52)։

1. «Արարատ» — Շաբաթաթերթ (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Կսմիթներ», <20>, ծանոթ. № 2)։

2. «Քուրիե տՕրիան» — «Կուրիյե դՕրիան». Պոլսում լույս տեսնող ֆրանսիական թերթ։

3. «Լեվընթ հերըլտ» — Կամ «Լըվընթ». Պոլսում լույս տեսնող անգլերեն թերթ։

4. «Լա թյուրքի» — Պոլսում լույս տեսնող ֆրանսերեն թերթ։

5. «...Քյոշեի պախալեն» — Անկյունի նպարավաճառից։


ՎԵՐՋԻՆ ԼՈԻՐԵՐ

<2>

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի օգոստոսի 21-ին (№ 52)։

Սույն փոքրիկ ծանուցումներով ծաղրված են ժամանակի թերթերը, որոնք իբրև «Վերջին լուրեր» հայտնում են վաղեմությունից զուրկ տեղեկություններ։

1. Խոսքը Ներսես կաթողիկոս Աշտարակեցու մասին է, որը վախճանվել է 1857 թվականին։

2. Ակնարկում է Ամերիկայի՝ Հյուսիսային և Հարավային նահանգների միջև ծագած 1861—1865 թթ․ ազատագրական պայքարը։


ՄԵՌԵԼԱՀԱՄԱՐ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի օգոստոսի 26-ին (№ 53)։

1. Երկրորդ կայսրությունը Նապոլեոն III-ի կառավարության ժամանակաշրջանն է՝ 1852—1870 թվականները։ Պարոնյանի ակնարկը, թե «... Իր ամեն տեսակ անկարգություններովը ինքզինքը սպաննեց» վերաբերում է Նապոլեոն III-ի վարած քաղաքականությանը, հատկապես պատերազմներին։ Նրա օրով Ֆրանսիան մասնակցեց 1853—1856 թվականների Ղրիմի, 1859 թվականի՝ Ավստրիայի դեմ