Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/475

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մղած պատերազմներին։ Անգլիայի հետ միասին 1856—1858 և 1860 թվականներին կռվեց Չինաստանի դեմ, 1860—1861 թվականներին կազմակերպեց թալանչիական Էքսպեդիցիաներ դեպի Սիրիա, իսկ 1862-ին՝ Մեքսիկա։ Ֆրանկո-պրուսական պատերազմի ժամանակ, 1870 թվականին երկրորդ կայսրությունը պարտվեց Սեղանի ճակատամարտում, կնքելով Ֆրանսիայի համար խայտառակ կապիտուլացիա։

Բոնապարտյան իշխանությունը տապալեց 1870 թվականի սեպտեմբերի 4-ի Փարիզի հեղափոխությունը։

2. Հյուսիսային գերմանական միությունր ստեղծվեց 1867 թվականին. նրա կազմի մեջ, Պրուսիայի ճնշման տակ մտան գերմանական բոլոր իշխանությունները, բացառությամբ Բավարիայի, Բատենի, Վյուրտեմբերդի և Հեսսեն-Դարմշտատի։ Այս միությունը հանգիսանում Էր ապագա գերմանական կայսրության նախատիպը, պրուսական ռեակցիոն ռեժիմով։

Ֆրանս-պրուսական պատերազմին (1870—1871), Պրուսիայի հաղթանակը իրականացրեց գերմանական իմպերիալիզմի ստեղծումը։ 1871 թվականի հունվարին, գերմանական իշխանները Վերսայլում պրուսական թագավոր Վիլհելմ I-ին հռչակեցին գերմանական կայսր։ Նորաստեղծ կայսրության մեջ, ըստ 1871 թ. Փետրվարյան Մահմանադրության՝ ապահովվելու էր պրուսական յունկերների իշխանությունը։

3. Շամբորը Բուրբոնների վերջին ներկայացուցիչն էր, Կարլ X-ի թոռը։ Ֆրանսիայում միապետությունը վերականգնող դավադիրները, որոնց ղեկավարում էր վտարանդի Շամբորը, փորձեցին նրան գահ բարձրացնել Հենրիխ V անվամբ, սակայն դավադրության վճռական պահին Շամբորը հրաժարվեց ղեկավարի պարտականություններից, պատճառաբանելով դրոշակի շուրջը ծագած տարաձայնությունները։

4. Հռոմում, 1870 թ. ժողովրդական, նրանց հաջորդող գարիբալդիականների և թագավորական զորքի ելույթները վերջ տվին պապի աշխարհիկ իշխանությանը։ Նորաստեղծ իտալական միասնական պետությունը Պիոս IX-ը հրաժարվեց ճանաչել։ Նա փակվեց Վատիկանում, իրեն հայտարարելով «բարոյական գերի», և արգելեց կաթոլիկ իտալացիների մասնակցությունը պառլամենտական ընտրություններին։ Հետագայում նա դաժանությամբ պայքարեց միավորված Իտալիայի դեմ, որի մայրաքաղաքը 1871 թ. Վիկտոր Էմմանուելը հռչակեց Հռոմը։

5. Պիոս IX-ի ջանքերով Վատիկանը 1870 թ. հրապարակեց պապի «անսխալականությունը»։


ԾՆՆԴԱՀԱՄԱՐ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի օգոստոսի 26-ին (№ 53)։

1. Տե՛ս «Մեռելահամար», ծանոթ. № 2։

2. Ֆրանսիայի հանրապետությունը հռչակվեց 1870 թ. սեպտեմբերի 4-ին, երբ ֆրանսիական բանակը վերջնական պարտության մատնվեց Սեղանի ճակատամարտում (տե՛ս «Մեռելահամար», ծանոթ. M 1)։

3. Տե՛ս «Մեռելահամար», ծանոթ. № 4։

4. Պրիմը իսպանական գեներալ և քաղաքական գործիչ Էր. պայքարել Է Իզաբելլա II-ի միապետության դեմ։ Հուսախաբված Իսպանիայի գահին տիրանալու հնարավորությունից, նա ինքը առաջադրեց Ամեդի Սավոյանի թեկնածությունը։