Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/477

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1. Խոսքը Պոլսի հասգյուղի քահանա տեր Երեմիայի կազմած «Սխալացույցի» մասին է։ Օրացույցների հետ անհրաժեշտ էր ունենալ և «Սխալացույց», որպեսզի օրացույցների սխալները ճշտվեին։


ԵԼԻ ՑԱԽՈՌՈՅ ԵՎ ԵԿԻ Ի ԺԱՄ. ԴԱՐՁՅԱԼ ԹՈՂՈԻՄ ԶԺԱՄ

ԵՎ ԵՐԹԱՄ ՅԱԽՈՌ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի հունվարի 8-ին (№ 66)։

1. «Մասիսի» 1871 թվականի դեկտեմբերի 30-ի (№ 184) մեջ տպագրված է Թեքիրտաղից ստացված մի նամակ, ուր հանգամանորեն նկարագրված է տեղի պատրիարքական փոխանորդ Տիմոթեոս վարդապետի աններելի արարքը, որը առիթ է հանդիսացել Պարոնյանի սույն հոդվածին։ Համաձայն վերոհիշյալ նամակի, Խ. Նար Պեյը ձայների իշխող մեծամասնությամբ ընտրվում է Թեքիրտաղի առաջնորդ և երբ քվեարկության արդյունքները ներկայացվում են Տիմոթեոս վարդապետին վավերացնելու համար, նա զայրացած մի քանի անգամ բացականչում է «կեղծավորություն, կեղծավոբություն է»։ Շրջապատը զգուշացնում է վարդապետին գգաստանալ, իսկ երեսփոխաններից մեկը իր զարմանքն է հայտնում, թե ինչպես նման մի մարդ արժանացել է հոգևոր կոչման։ Լսելով այս, վարդապետի զայրույթը կրկնապատկվում է, «Ուրեմն ես էշ եմ, ես ինչ գործ ունիմ հոս» ասելով ուղիղ ախոռ է գնում, բազմում աղբի վրա և պահանջում, «հարդ բերեք, որ ուտեմ»։ Ներկաները ստիպված Տիմոթեոսին փոխադրում են իր սենյակը, բայց նա կրկին երեք անգամ փախչում է ախոռ։

Նամակագիրը դեպքի նկարադրությունից հետո ավելացնում է, թե միջադեպի պատճառը այն էր, որ Տիմոթեոսը իրեն էր համարում Թեքիրտաղի առաջնորդության թեկնածու։


ԹԱՐԳՄԱՆ ԿԱԶԻՆՈՃԻՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի հունվարի 19-ին (№ 67)։


ԱԶԳԱՅԻՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի հունվարի 19-ին (№ 67)։

1. 1860 թվականի ազգային Սահմանադրության հռչակումը (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, I հտ., «Ատամնաբույժն արևելյան», ծանոթ. № 1) ներազգային պայքարի, բուռն հակամարտությունների առիթ հանդիսացավ և սահմանադրությունը դադարեց գործադրվելուց կառավարության հարուցած արգելքների պատճառով։ Երեք տարի անց, 1863 թ., կառավարության թույլտվությամբ հրապարակվեց վերաքննված սահմանադրությունը, սակայն, պայքարը նրա շուրջը երբեք չվերացավ. հասարակությունը բաժանված էր երկու հակամարտ խմբերի սահմանադրականներ և հակասահմանադրականներ։ Վերջիններս բնագրում կոչվել են «պաշըպոզուքական», այսինքն, ինքնագլուխներ, օրենքին չենթարկվողներ։

2. Տիգրանյան Մկրտիչ եպիսկոպոսը հոգևոր իր կոչումը միշտ չարաշահել է, առիթ տալով Պարոնյանի անխնա հարվածներին (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժո-