Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/480

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ՕՐԱԳՐՈ ԸՆԴԴԵՄ ՄԱՆԶՈՒՄԵԻ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի նոյեմբերի 4-ին (№ 101), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին:

1. «Օրագրի» խմբագիր Օ. Խոճասարյանի և «Մանզումեի» խմբագիր Ե. Փանոսյանի պայքարի այս նկարագրությունը հետագայում տրված է «Ազգային ջոջերի» մեջ, Ե. Փանոսյանին նվիրված դիմանկարում։

Հոդվածի մուտքը «Ելիականի» նմանությամբ է տրված։

2. «Ճամլը խան, Ասմա ալթը, միջին հարկ, թիվ 8-ը» «Մեղուի» խմբագրատան հասցեն էր։

3․ Ըստ հունական դիցաբանության Հեփեստոսը կրակի և մետաղյա իրերի աստվածն է, հայտնի դարբին, որը պատրաստեց Աքիլլեսի վահանը։


ՄԱՍԻՍԻ ՈԻՂԵՂԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի նոյեմբերի 4-ին (№ 101 )։

1․ «Մասիսի» 1872 թ. հոկտեմբերի 24-ի (№ 1305) մեջ քաղաքական բաժնում տպագրված է «Պ. Տիեր և պոնապարտք» հոդվածը, ուր նկարագրված է Տիերի ձերբակալությունը բոնապարտիստներից 1851 թ. դեկտեմբերի 2-ին։ Ձերբակալության ժամանակ Տիերը սպառնում է ոստիկանապետին ասելով.

«Եվ եթե պարոն տեսուչ ձեր ուղեղն այրեմ»։

Սույն տողերի անիմաստ թարգմանությունն է հոդվածի շարժառիթը, իսկ վերնագիրը՝ «Մասիսին ուղեղը», վերոհիշյալ տողերի նմանությամբ հարմարեցված ծաղր է «Մասիսին» ուղղված։

2. «Պեյին թավասը» — Տապակած ուղեղ։

3. Հանձին Գոգցես իմնի հեղինակը նկատի ունի մեզ անհայտ իր Ժամանակակիցներից մեկին։

4․ «Ժը վու պոյուլ լա սերվել» — Ես ձեզ կը կրակեմ։

5. «...Վու մը քասե լա թեթ» — Դուք իմ գլուխս կը կոտրեք։


ԳՈՐԾՔՈՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի նոյեմբերի 8-ին (№ 102), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։

1. «Եփրատ» — Բանասիրական առևտրական կիսաշաբաթաթերթ. լույս է տեսել Պոլսում 1869—1872 թթ., նախ Ս. Ֆեյեկյանի խմբագրությամբ, իսկ 1871 թ. նոյեմբերից մինչև 1872 թ. հունիս ամիսը՝ Հ. Պարոնյանի խմբագրությամբ։

2. «Մեղու» — Տե՛ս «Պարոն խմբագիր», ծանոթ. № 3։

3. «...Գոգցես իմն» — Տե՛ս «Մասիսի ուղեղը», ծանոթ. № 3։

4. «...Օսմանին թատրոն» — 1868 թ. Կետիկ փաշա թաղում Հ. Վարդովյանի ջանքերով հիմնադրվեց Օսմանիե թատրոնը, ուր տրվում էին հայերեն և թուրքերեն ներկայացումներ։