Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/482

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երկուստեք հասցված վիրավորանքներն ու մեղադրանքները լուծվելու էին դատարանի միջոցով, բայց վերջին րոպեին հաշտություն է կնքվում կողմերի միջև և հոդվածագիրը բնականաբար տարակուսանքով հարցնում է «Օրագրին»․

«Եթե ձեր ամբաստանություններն ստույգ են, այսինքն, եթե ստույգ Է, որ Ագապյանի տնօրենը մեղապարտ Է, եթե ստույգ Է, որ այն դպրոցին մեջ օրիորդաց բարոյականը կը կեղծվի, եթե վերջապես ստույգ Է, որ թաղին ապագան բարոյապես մեծ վտանգի մեջ է, իրաց այս վիճակին մեջ ի՞նչ կը նշանակե ձեր հաշտությունը. միթե ասով ամեն բան դարմանված և ուղղության մեջ մտած եղավ»։


ՍԽԱԼ ԸՄԲՌՆՈԻՄ ՄԸ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, Անանուն ստորագրությամբ, 1872 թվականի նոյեմբերի 15-ին (№ 104)։

1. «Ասիայի» վերաբերյալ այս հիշատակությունը լույս Է տեսել «Ապտակը» ընդհանուր վերնագրի տակ (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VII հտ., «Ապտակք», 1872)։

2. «Ասիա»— Տե՛ս Հ․ Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Քաղաքական», «Հեռագրալուրը», <7> ծանոթ. № 2։

3. Ակնարկում Է «Ասիայի» խմբագիր Հ. Րեյիզյանին։

4. «...Բարի արարեք ատելեաց ձերոց» — Մատթ. Ե. 44։


ՕՐԱԳՐՈ ՈԻՐԱԽՈԻԹՅՈԻՆԸ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, Անանուն ստորագրությամբ, 1872 թվականի նոյեմբերի 15-ին (№ 104)։

1. «...Պատվավոր հաշտությունը» Օ. Խոճասարյանի և Կ. Փանոսյանի հաշտությունն Է, որը նկարագրված Է նաև այլ առիթով (տե՜ս «Ճակատամարտ Օրագրո ընդդեմ Մանզումեի», ծանոթ. № 1)։


ԿՈՆԴԱԿԻՆ ԽՆԴԻՐԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի նոյեմբերի 18-ին (№ 105), երկրորդ անգամ՝ Պետհրատի հբատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։

1. Տե՛ս «Կոնդակին խորհուրդը»։


ՕՐԱԳՐՈ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ ԱՎՈԻՐ ՄԵԿ ՀՈԴՎԱԾԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի նոյեմբերի 18-ին (№ 105), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1848 թվականին։

1. Պատրիարքական փոխանորդը Հովհաննես քահանա Մկրյանն էր, իսկ «Օտյանց տունը» հայտնի հասարակական գործիչ, օսմանյան երեսփոխանական ժողովի անդամ Գ. Օտյանի տունը:

2. Խոսքը ազգային Սահմանադրության մասին Է։

3. Պատրիարքը Մ. Խրիմյանն Էր։

4. ներսես եպիսկոպոսը Վարժապետյանն Է, որը Խրիմյանից հետո ընտրվեց Պոլսի պատրիարք (1874—1884)։