Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/484

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1. «Մասիս» — Տես Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, 1 հտ., «Ատամնաբույժն արևելյան», ծանոթ. № 10։

2. Տե՛ս նախորդ հոդվածը՝ «Հրավեր առ ազգային խմբագիրս», ծանոթ. № 2։

3. «Փունջ» — Տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «քաղաքական», «Փունջե քաղված» <3>, ծանոթ. № 1։

4. «...Ռեզայեթ ղազեթասը» — հայտառակության թերթ:

5. «...Այվազ կըսեն», այսինքն, ծառա (տե՛ս «Առակ Եզոպոսի», ծանոթ. №2)։

6. «Հայրենիք» — Տես Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Կսմիթներ» <25>, ծանոթ. № 1։

7. Որովհետև Այվազյանը նույնացվում է ավանակի հետ, այս իսկ պատճառով առաջարկվում է նրա քվեարկությունը ախոռում կատարել։

8. Պրուսայի խնդիրը կապված էր Բարթուղիմեոս եպիսկոպոս Չամչյանի հետ (տե՛ս «Ազգային տեսության», ծանոթ. № 1)։

9. «Մամուլի» խմբագիր Գ. Այվազյանը «Տարածեալ ձեռք ընդ ձեռացը» հոգևոր երգի բովանդակությունը վերափոխել էր, դարձրել աշխարհիկ, հոգևոր երգին միանգամայն հակասող, անպատշաճ բովանդակությամբ։


ՄԱՄՈԻԼԻ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

ՄԵՂՈՒԻ ՈՒՐԱԽՈՒԹՅՈԻՆԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի նոյեմբերի 25-ին (№ 107), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։

1. Այվազին (Այվազյան) «սբիրիթյուալիսթ» է անվանում նկատի ունենալով նրա թուլությունը խմիչքի հանդեպ (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Քում քաբու», ծանոթ. № 5)։

2. «Շարիվարի» — Տե՛ս «Առակ Եզոպոսի», ծանոթ. № 3։


ԴԱՐՁՅԱԼ ՍԱՀՄԱՆԵՆ ԴՈՒՐՍ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի նոյեմբերի 29-ին (№ 108)։

1. 1867 թվականի մարտի 12-ին հրապարակվեց պետական որոշում գրաքննական խստությունների մասին։


ՄԵՂՈՒ ԿՐՈՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՄԵՋ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի նոյեմբերի 29-ին (№ 108)։

1. «Տեր, զի՞ բազում եղեն նեղիչք իմ. բազումք յարեան ի վերայ իմ» — Սաղ. Գ. 2։

2. «Բազումք աս էին զանձնէ իմմէ, թէ չիք փրկութիւն սորա առ Աստուած իւր» — Սաղ. Գ. 3։

3. «Եղէ ես որպէս մարդ առանց օգնականի, եվ ի մեռեալս ազատ» — Սաղ. Չէ. 5։