Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/486

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԱՎԱՍՏԻ ՊԵՐԹՐԱՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 6-ին (№ 110), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։

1. «Նավաստի Պերթրան» — Տե՛ս «Էքշյանն ի թատերաբեմ» ծանոթ. № 1։

2. «Հատիքա» — Պոլսում լույս տեսնող թուրքական թերթ, որը առաջարկում էր Օսմանիե թատրոնում հանդես եկող Վարդովյան խմբի դերասանների անունները, ազգանունները, տիտղոսները թուրքացնել։


ՍԱՄԱԹԻՈ ԿՌԻՎԸ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 8-ին (№ 111), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։

1. «Ամբաստանյալ թաղականը» Սամաթիայի թաղական խորհրդի անդամ Հ. Կրճիկյանն Էր, նրա շուրջր մեծ դժգոհություններ են հարուցել տեղի բնակիչները, հատկապես դրամական հարցերի հետ կապված, սակայն, ազգային վերադաս մարմիններին ներկայացված բողոքները մնացել են անհետևանք և այս առթիվ Է համեմատություն կատարված Սամաթիայի և Սելամսըզի միջև. վերջինս հայտնի Էր թաղական խորհուրդների անվերջ փոփոխմամբ, որի մասին հեղինակը «Պտույտի» մեջ գրել Է.

«Այս թաղին մեջ մտնելուդ պես՝ գինետունն մը հետևյալ խոսակցութիւնը պիտի լսես.

— Այս շաբաթ անպատճառ փոխելու Է։

— Այո՛, ես ալ ձեր կարծիքին եմ, վար առնելու Է և տեղը ուրիշ մը դնելու Է։ Թաղական խորհուրդ ընտրվողը գործ տեսնելու Է։

— Ասանկ թաղական խորհուրդություն չըլլար։

— Ներեցեք, բարեկամ, թաղական խորհուրդը դեռ երկու օր Է, որ պաշտոնի անցավ... սպասեցեք, նայինք ի՞նչ պիտի ընե...

— Քանի օր կուզե թող ըլլա, փոխանակագիր ընդունել տալու չենք, որ օր մը համրենք.․.» (տե՛ս Հ․ Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Սելամսըզ»)։

2. Նկատի ունի հին հունական քաղաքական կատակերգության հայտնի ներկայացուցիչ Արիստոֆանին։

3. Հովհաննես Կրճիկյանի ամբաստանած անձը Օ․ հոճասարյանն Է, առիթը՝ նրա հաշտությունը «Մանզումեի» հետ (տե՛ս «Հերիք խնդացի», ծանոթ. № 3)։

«Մասիսում» տպազրված Հ. Կրճիկյանի հոդվածի բացատրություններից պարզվում են հետևյալ մանրամասնությունները։

Ագապյան վարժարանը գտնվում Էր Սամաթիայում, թաղեցիները իրենց պատվին նախանձախնդիր վճռում են դատական գործ հարուցել «Մանզումեի» դեմ և որովհետև Օ. Խոճասարյանը սամաթիացի էր և տեղի թաղային խորհրդի ատենապետ, նա Է լիազորվում դատին ներկայանալու:

Խոճասարյանը իրավառու չէր ինքնակամ հաշտություն կնքելու «Մանզումեի» հետ. հարուցված դատական գործը ո՛չ թե անձնական, այլ հասարակական էր: Ըստ Հ. Կրճիկյանի, Խոճասարյանը հաշտությունը ծառայեցրել Է իբրև դենք «Մանզու-