Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՕՐՎԱՆ ԽՆԴԻՐ

Մանզումե, Օրագիր, Ագապյան վարժարան, Նունյան վարժարան՝ աղջկանց դաստիարակություն։

Օրիորդ Ա. Վարդանյանի մեկ ուրիշ աշակերտուհիի մը գրած մասնավոր նամակը Մանզումե գողցեր ու մեջը քանի մը կետով հայհոյություն մալ եվելցնելով Օրագրին դեմ հրատարակեր է։ Оրիորդին եղբայրը այս գողությունը երևան հաներ է։ Մանզումե իմ աղա քեֆս, փաշա քեֆս ուզեց, որ դողություն ընեմ, դու՞ք ինչ կը խառնվիք ըսեր է։ Հետևյալ օրն ալ Ագապյան վարժարանին մեջ օրիորդ Վարդանյանը նեղեր են, ստիպեր են, տանջեր են, որ իր եղբորը դեմ բողոք մը գրե։ Դու՞ն ինչ կը խառնվիս եղբայր, Մանզումեն ինե գողություն մը ըրեր է եղեր, ատոր բողոքողը ես ըլլալու եմ, ես չեմ բողոքեր անոր դեմ ըսե։

Օրիորդ Վարդանյան տակավին իր եղբոր դեմ բողոքելու տկարությունը չէ ունեցեր նե ալ վարժարանին մեջ իրեն դեմ եղած հանդիմանությանց ու հարձակմանց չդիմանալու տկարությունն ունենալով քանի մը րոպե մարեր է (տե՛ս Օրագիր թիվ 493)։

Սուտ զրուցողին վիճակը աս է, աս օրիորդը անցած օր Լուսավորչա վարժարանին աղջկանց պարգևաբաշխության օրը՝ «Օրիորդներ, մենք մեր դպրոցական կյանքին մեջ ազատ ենք...» ըսեր է եղեր. հիմա թող առնե ատ ազատությունն ու բռնության տակ մարի։


Անցած օր Uամաթիացի ստորագրությունք անունով անձը Մանզումեին սանկ նամակ մը գրեր է զոր ան ալ հրատարակեր է։

«Երկնքեն մինչև գետին շնորհակալ ենք քենե, մեր աղջիկներուն հայրը մեք չենք՝ դուն ես, դուն, որ մեր աղջիկներուն մեկուկես