Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/492

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱԿՈԲ ՊԵՅ ՊԱԼՅԱՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 23-ին (№ 115), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։

1. «Օրթագեղ թատրոն» — Կամ Միջագյուղի թատրոն (տե՛ս «Ծանուցմունք հայ թատրոնի», ծանոթ. № 5)։


ԱՅՎԱԶԻՆ ՎԵՐՋԻՆ ՎԱՅՐԿՅԱՆՆԵՐԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 23-ին (№ 115), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։


ԿՐԿՆԱՄՈԻՍՆՈԻԹՅՈԻՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 23-ին (№ 115)։


ՕՐԱՑՈԻՅՑ ՄԵՂՈԻԻ 1873 ԹՎԱԿԱՆԻՆ

Առատին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 27-ին (№ 116), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին:

1. Հայկական տառերից յուրաքանչյուրը տարին մեկ անգամ եկեղեցական օրացույցների մեջ նշանակվում է իբրև այդ տարվա գիրը («Գիր տարվույն») և նրանով ղեկավարվում են որոշելու համար եկեղեցական տոների ժամանակը:

2. Բարթողիմեոս սրբազանը Պրուսայի առաջնորդ Չամչյանն էր, որի դեմ բողոքներ ներկայացրեց ժողովուրդը, կանչվեց Պոլիս՝ վերադաս մարմինների քննությանը ներկայանալու համար (տե՛ս Հ. Պարոնյսւն, Երկերի ժողովածու, VI հտ., «Ի՞նչն է մարդուս կյանքը մաշեցնողը», ծանոթ. № 1)։

3. «Փունջը» թեճկերե պիտի շինե, այսինքն՝ պիտի մեռնի, թեճկերե թուրքերեն բառ է, նշանակում է պատգարակ, որով փոխադրում են մեռելներին։

4. Խաչատուր սրբազանը մարդասպանությամբ տիրացել էր Աղթամարի կաթողիկոսական աթոռին, բայց մնացել էր անպատիժ (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VI հտ., «Օդափոխության համար Ալեմ տաղի երթալիք հիվանդները», ծանոթ. № 1)։

5. Խոսքը վերաբերում է «Մասիսում» տպագրված տնտեսագիտական հոդվածաշարքին, որոնց հեղինակն էր Պառավյանը։

6. Սնանկության դեպքում ըստինքյան կորչում, ոչնչանում էին պարտքերը գրանցված տետրերը։

7. Նավերի անբարեկարգության պատճառով նրանց մեջ վրաններ են գրվելու անձրևից ուղևորներին պատսպարելու համար։