Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԻՍԱՔՅԱՆԻ ՍՊԱՍԱՎՈՐՆ ԱՌ ՄԵՂՈԻ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 27-ին (№ 116), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։


ԹԱՏՐՈՆԻ ՄԵՋ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուիս մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 27-ին (№ 116), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։

1․ «...Օսմանիե թատրոն» — Տես «Գործքով բարոյական», ծանոթ, № 5։

2. «... Թեմիստոկղես Աթենացի» — Պիետրո Մետաստազիոյի ողբերգություններից։


ՍՅՈԻՐՅՈԻՃԻԻ ՄԸ ՀԵՏ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 27-ին (№ 116)։


1872-Ի ԿՏԱԿԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 30-ին (№ 117)։

1. Տե՛ս «Ազգային», ծանոթ, № 1։

2. «Հացագործ Զաքար աղային ազգեն ունեցած» առնելիքի մասին (տե՛ս «Խնդրոց մեռյալն ի տեսլյանն Մեղուի», ծանոթ. № 1)։

3. «Բերայի գերեզմանատունը» — Տե՛ս «Բողոք մեռելոց», ծանոթ. № 2։

4. «Հատիքա» —Տե՛ս «Նավաստի Պերթրան», ծանոթ. № 2։


ԴԱՐՁՅԱԼ ԱՅՆ ԽՆԴԻՐԸ

<2>

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 30-ին (№ 117)։

1. «Հատիքա» — Տե՛ս նախորդ հոդվածը, ծանոթ. № 4։

2. Ամբողջ աղերսագիրը մի խրթին շարադրանք է, յուրօրինակ երգիծանք ուղղված «Հատիքային»։

Աղերսագրի իմաստն է ցույց տալ ոչնչությունը թուրքական այդ թերթի, որի ուժերից վեր էր, հակառակ իր հավակնության լուծելու հայոց գերեզմանատան հարցը։

Ստորև մեջ ենք բերում թարգմանությունը. պահպանելով թուրքական բնագրի հարազատությունը, կատարել ենք աննշան միջամտություններ, սահմաններում դյուրընթեռնելի դարձնելու միտումով։