Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/499

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեջ էր և ժամանակի ընթացքում հակասաւթյունների բարդացումը հարկադրեցին նրան հրաժարվել պատրիարքական աթոռից։ Առաջին դիմումը քաղաքական ժողովին Խրիմյանը ներկայացրեց 1873 թվականի օգոստոսին և մերժվեց, երկրորդը հոկտեմբերին՝ ընդունվեց։

Քաղաքական հիշյալ իրադարձությունների աrթիվ Պարոնյանը գրել է. «Փորձառությունը սորվեցուր մեզ, որ այն պատրիարքը, որ կուզե բարի անուն մը թողուլ, պատրիարքության աթոռը նստելեն երկու օր ետքը կամ շա՛տ շա՛տ շաբաթ մը ետքը մեռնելու է։ Այս չընե նե՝ հարվածներուն դիմանալու է» («Ով պիտի ըլլա պատրիարքս, «Մեղու», 1813, հոկտեմբերի 10-ը, № 178)։

2. «Փոսթ լոքայ» — Տեղական փոստ։


ԽՈՍԱԿՑՈԻԹՅՈԻՆ ՄԵՌԵԼՈՑ

ՕՐԱԳԻՐ, ՀԱՅՐԵՆԻՔ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հունվարի 12-ին (№ 120), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։

1. «Օրագիր» — Տե՛ս «Հեռագրալուրը», ծանոթ. № 1։

2. «Հայրենիք» — Տես Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Կսմիթներ», <25>, ծանոթ. № 1)։

3. «Ապակեդրոնացականություն» — Տե՛ս «Կոնտակին խորհուրդը», ծանոթ. № 2։

4. «Ալթընճը տայրե» — Տե՛ս «Դարձյալ այն խնդիրը», ծանոթ. № 2։

5. «Բերայի գերեզմանատանը» — Տե՛ս «Բողոք մեռելոց» , ծանոթ. № 2։

6. «Թյունը» — Այսինքն՝ ապակեդրոնացականությունը։


ԲԱՐԻ ՍՈՎՈՐՈԻԹՅՈԻՆ ՄԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հունվարի 12-ին (№ 120), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։

1. «Մասիս գիրերը պիտի փոխե» — Այսինքն՝ նոր տառերով պիտի լույս տեսնի։

2. «Փունջն ալ չամաշիրը կը փոխե» — Այսինքն՝ հոդվածները գրելիս խմբագիրը այնքան է քրտնում, տանջվում, որ հարկ է լինում սպիտակեղենը փոխել։

3. «Օրագրի» խմբագիր Օ. Խոճասարյանի ծայրահեղ անսկզբունքայնությանը միշտ անդրադարձել է Պարոնյանը. այս առթիվ սպառիչ է «Ջոջերի» մեջ Խոճասարյանի բնութագիրը.

«Այս օրվան պաշտպանած սկզբունքը հետևյալ օրը կը հարվածեր և վաղվան պաշտպանելիք սկզբունքը օր մը առաջ կը հարվածեր» (տե՜ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, II հտ., «Ազգային ջոջեր», «Օ. Խոճասարյան»)։


ՄԵՎՈԻ ԱՌ Պ. Ե. Է.

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հունվարի 17-ին (№ 121), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ.