Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/502

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1. «Շեմս կիպի աշիքյար» — Արևի նման պարզ։

2. «Լեվընթ հերըլտ» — Կամ «Լրվընթ». Պոլսում լույս տեսնող անգլիական թերթ։

3. Ըստ երևույթին, Քարաբանոս էֆենտին Պոլսի քաղաքապետության պաշտոնյա է և կամ պարզապես այդ անվամբ է հեղինակը ծաղրում պաշտոնյաներից որևէ մեկին։


ԱԼՅԱԹՃՅԱՆ ԳՐԻԳՈՐԻՍ ՎԱՐԴԱՊԵՏԸ

Առաջին անգամ յույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի մարտի 31-ին (№ 123)։

1. Ինչպես Պարոնյանն է ասում՝ «Հոդվածիս վերնագիրը» Երզնկայի և Բաբերթի առաջնորդ Ալյաթճյան Գրիգորիս վարդապետն է, որը «Մասիսի» 1873 թվականի հունվարի 23-ին (№ 1340) տպագրել է մի հոդված Ղուզուլճյանի Հյուսեին բեկի վերաբերմունքի մասին դեպի տեղացի հայերը։ Ալյաթճյանի հոդվածը խմբագրությանն ուղղված ընդարձակ բացատրական էր, ուր նա միանգամայն գրական և նպաստավոր տեղեկություններ էր հայտնում Հյուսեին բեկի մասին և ավելացնում, որ այս բոլորո ժամանակին հայտնել է և Պատրիարքարանին։

«Մասիսի» նույն տարվա հունիսի 30-ի (№ 1343) մեջ հրապարակվել է խմբագրության բացատրականը, որից պարզվում է Ալյաթճյան եպիսկոպոսի հակասական վարքագիծը. Նա ժամանակին ահազանգել է Պատրիարքարանին Հյուսեին բեկի հարստահարությունների և դաժան կամայականությունների մասին, բացի այս, նա հանդես է եկել և հրապարակավ. դեռևս 1871 թվականի մայիսի 4-ին «Մասիսում» տպագրել է բողոքագիր Հյուսեին բեկի դաժանությունների դեմ։ Այս բոլորից հետո խմբագրությունը իր զարմանքն է հայտնում Ալյաթճյան եպիսկոպոսի անհասկանալի քաղաքական դիրքավորման առթիվ և նրա արարքը որակում է դւաաճանություն հարազատ ժողովրդի հանդեպ։

Ալյաթճյանը կաշառված վարքագծի համար կանչվում է Պոլիս, հարկ եղած բացատրությունը տալու։

Նրա հակասող բովանդակությամբ հիշյալ երկու նամակների տպագրումը «Մասիսում» պատճառ է հանդիսացել լուրջ տարաձայնությունների, և «Մասիսը» ուրիշ առումով վարկաբեկվում է։ Մեղադրական սուր խոսքով հանդես է եկել «Փունջը» իր շուրջն ունենալով համակիրներ։ Նա «Մասիսին» համարել է Հյուսեին բեկի պաշտպաններից։ Այսպիսով, «Մասիսի» և «Փունջի» մեջ սկզբնավորվել է երկարատև մի պայքար, որին Պարոնյանը հաճախ է անդրադարձել (տե՜ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VI հտ., «Պատասխան», ծանոթ. № 1)։


ՏԱԿԱՌԻ ԽՆԴԻՐԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի մարտի 31-ին (№ 126)։

1. Հույների մկրտությունը կատարվում է կոլիմվիթրա (ավազան) կոչվող հատուկ ամանի մեջ. Պարոնյանը արհամարհանքով այն նմանեցրել է տակառի։

2. «Գեորգիոս Այվազաբուլոս» — «Մամուլի» խմբագիր Գեորգ Այվազյանի անունն և ազգանունը հունական արտասանությամբ։