Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/503

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽԱՉԱՀԱՆԴՍՏԻ ՋՐՈՎ ՉՈՐՊԱ

ԿԱՄ

ԱՆԴՐԼԵՌՆԱԿԱՆ ԿՐՈՆԱՄՈԼՈԻԹՅՈԻՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի ապրիլի 21-ին (№ 132)։

1. « Անդրլեռնական» արտահայտությունր թարգմանություն է լատիներենից է es, որը նշանակում է լեռներից այն կողմը, այսինքն՝ Ալպերի ետևում գտնվող կաթոլիկութեան օրրան Հռոմը։ Անդրլեռնականներ էին կոչվում ծայրահեղ կաթոլիկութեան ներկայացուցիչները, որոնք ձգտում էին պապի գերիշխանութեան ծավալմանը ո՛չ միայն հոգևոր այլև աշխարհիկ հարցերում։


ԽԱՌՆ ԼՈՒՐԵՐ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի ապրիլի 21-ին (№ 132)։

1. Ակնարկում է Մ. Խրիմյանի պատրիարքությունից հրաժարումը 1873 թվականին (տե՛ս «Նոր խնդիր», ծանոթ. № 1)։

2. Այլաբանությամբ ներկայացված հերոսները իրական մարդիկ են. երազ տեսնող և սիրամարգի փետուրներով թռչող եպիսկոպոսը Խ. Նար Պեյն է (սիրամարգի է նմանեցված նկատի ունենալով նրա պճնասիրությունը), արծիվը՝ Մ. Խրիմյանը (տե՛ս Հ. Պարոնյան. Երկերի ժողովածու, V հտ., «Ծիծաղ», «Կենդանիներու մամլույն հասարակաց կարծիքն», ծանոթ. № 11)։ Արժվի հարվածը Սիրամարգին և նրա տապալումը, Նար Պեյի պարտությունն էր Խրիմյանից՝ պատրիարքական աթոռի շուրջը մղած պայքարում։

3. «...Ծաղկեն ամսո 25-ին» — Ըստ Ն. Ռուսինյանի, Ծաղկին ամիսը ապրիլն է. Ն. Ռուսինյանը ամիսների անունը փոխել էր, հայկականացրել։


ԵՊԻՍԿՈՊՈՍԸ ԿԶԲՈՍՆՈԻ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի ապրիլի 25-ին (№ 123)։

1. Նար Պեյի՝ Իզմիրի առաջնորդական աթոռից հրաժարվելուն է նվիրված «Չորս վարագուրով կատակերգություն մը» թատերական պատկերը (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VII հտ.):

2. «Փող» — «Արևելյան փող» (տե՛ս «Վրիպակք», ծանոթ. № 1)։

3. «...Սրբազան պատրիարքը վար զարնել...» — Ոճ է. նշանակում է անպատվել. «Սրբազան պատրիարքը» Մ. Խրիմյանն էր։


ՔԱՋԱՍԻՐՏ ՔԻԹ ՄԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի ապրիլի 25-ին (№ 133)։

1. Ասկլեպիոսը (Ասկղեպիոս) հին հունական հայտնի բժիշկ էր. հանձինս նրա աշակերտների նկատի ունի բժիշկներին։

2․ Վերքի աեսակ, որը Հալեպի անունով է կոչվել։