Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/505

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցիչ, Պոլսի Բերա և Պեշիկթաշ թաղերի քարոզիչ, բայց ամենուր չի արդարացրել իրեն, բանսարկու նկարագրի և անպատասխանատու վարքագծի շնորհիվ։ Այստեղ ակնարկված են և այն փաստերը, թե ինչպես Նար Պեյր Խրիմյանի պատրիարքությունների դեմ դավեր նյութողներից մեկն էր և դասալիք իր հոգևոր պարտականությունների մեջ. նա առանց հիմնափոր պատճառի մերժեց Զմյուռնիայի և Թեքիրտաղի առաջնորդական պաշտոնները (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VII հտ., «Չորս վարագուրով կատակերգություն մը»)։

3. «Պատկերը» Նար Պեյին նվիրված ծաղրանկարն Է (տե՛ս «Ծանոթություն», ծանոթ. № 1), իսկ «Պատկերին հողածինը»՝ Նար Պեյն Է։

4. «Ծիլն Ավարայրի» — Ամսագիր բանասիրական և մտավոր լուսավորության, լույս Է տեսել Պոլսում 1866—1867 թվականներին՝ Մ․ Աղաբեկյանի խմբագրությամբ։

5. «...Վեց գիրը դիմացը կը դնե» — Այսինքն՝ կհրաժարեցնե։ «Վեց գիր» թուրքական վեց տառից կազմված «ս»-ով սկսվող գռեհիկ խոսք Է, որը նշանակում է հեռացիր, կորսվիր։

6. «Արևելյան մամուլ» — Ամսագիր (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Կսմիթներ», <85>, ծանոթ. № 3)։

7. «Փող» — «Արևելյան փող» (տե՛ս «Վրիպակք», ծանոթ. № 1)։


ԵՐԿՈՒ ՎԱՅՐԿՅԱՆ ԺՊԻՏԻՍ ՀԵՏ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի մայիսի 5-ին (№ 135)։


ԵԿՈԻՐ ԽՆԴԱՆՔ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի մայիսի 5-ին (№ 135)։


ԱՍԻԱՅԻՆ ՇԱՏ ԲԱՐԵՎ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի մայիսի 5-ին (№ 135)։

1. Խոսքը «Ասիայի» մասին Է, որի խմբագիր տնօրենը նախ Հ. Րեյիզյանն Էր, իսկ հետո Հ. Խանճյանը։

2. «Հաւատամք ի մի Աստուած» — Հավատամքի առաջին տողերը։

3. «Մեղայ, ամենասուրբ երրորդություն» — Մեղայական աղոթք։

4. «...Ընդ բաղարջին ետ զմարմին... տարածեալ ձեռք ընդ ձեռաց, ոտք ընդ ոտից» — Եկեղեցական երգ։


ՆՈՐ ԹԱՏՐՈՆԱՊԵՏ ՄԸ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի մայիսի 5-ին (№ 135)։

1. «...Մեյտան օյինի» — Կրկեսային բնույթի թուրքական հրապարակային ներկայացում։