Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/506

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

2. «Նորին արժանապատվությունը» Պ. Մաղաքյանն է։

3. Այսպես էր կոչվում Կետիկ փաշա թաղում Հ․ Վարդովյանի հիմնած թատրոնը։

4. «...աթ ճանպազի» — Կրկեսային բնույթի թուրքական հրապարակային ներկայացում, որի ընթացքում օգտագործվել են ձիեր։

5. «...բանտոմիմա» — Պանտոմիմ. մնջկատակ։ Հին աշխարհում տարածված թատերական ժանր։

6. «...ճանպազ» — «ճանպազը» լարախաղացն է. պետք է ենթադրել, որ դահլիճը տրամադրվել է և լարախաղացության։

7. Ակնարկում է Մաղաքյանի մտերիմ բարեկամ փաստաբան Ս․ Թնկրյանին։

8. «Մտերիմ խելացին» Ս. Թընկրյանն է։


ՑԱՎԱԼԻ ԿՈՐՈՒՍՏ ՄԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի մայիսի 5-ին (№ 135)։


ՊԱՏԱՍԽԱՆԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի մայիսի 12-ին (№ 137)։

1. Տե՛ս «Ասիային չաա բարև»։

2. Տես «Եպիսկոպոսը կզբոսնու»։

3. Տե՛ս «Մեղուի դեմ հարձակողներուն»։

4. «Եփրատ«» — Տե՛ս «Գործքով բարոյական», ծանոթ. № 1։

5. «Խանճյան աղբարը» «Ասիայի» խմբագիր Հ. Խանճյանն է։

6. Տե՛ս «Ասիային շատ բարև»։


ԱԼՔԱԶԱՐ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի մայիսի 12-ին (№ 137)։

1. Տես «Ալքազարին խնդիրը»։

2. Ակնարկը հայտնի չէ։

3. «Բարձրագույն դուռ» — Կամ Դուռ (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Կսմիթներ», «Կռիվ», <4>, ծանոթ. № 12)։


ՎԱՐՊԵՏ ՄՈՒՐԱՑԿԱՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի մայիսի 12-ին (№ 137)։

1. Նկատի ունի «Մասիսի» և «Փունջի» միջև «կենդանի» բառի շուրջր ծագած մեծ բանավեճը (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VI հտ., «Պատասխան», ծանոթ. № 1)։

2. Տե՛ս նախորդ ծանոթագրությունը։

3. «Մամուլի» ոտքերին ուժ և զորություն է մաղթում, որովհետև նրա խմբագիր Գ. Այվազյանին նույնացնում է ավանակի հետ։