Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/509

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԱՐԵԴԱՐՁ

<2>

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի մայիսի 30-ին (№ 142)։

1. Տե՛ս «Տարեդարձ» <1>, ծանոթ. № 1։

2. Ընդհանուր ժողովը ազգային երեսփոխանական ժողովն է. ծաղրված է, նրա անգործությունը:

3. Խոսքը ազգային սահմանադրության մասին է։

4. «Պատրիարքական փոխանորդ հայրը» Հ. Մկրյանն էր։

5. Սուլթան Մեճիտի անունով շքանշան։

6. Տե՛ս «Տարեդարձ» <1>, ծանոթ. № 1։


ԼՐԱԳՐԻ ԱՌԵՎՏՈՒՐ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի մայիսի 30-ին (№ 142)։

1. «...ունուզ, ունուզ ղազեթաներ» — էման, էման թերթեր։


ԱԶԳԱՅԻՆ ՏՈՒՐՔ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հունիսի 2-ին (№ 143)։


ՄԱՆՐ ԼՈՒՐԵՐ

<1>

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հունիսի 2-ին (№ 143)։

1. Ակնարկը «կենդանի» բառի շուրջը ծագած վեճի մասին է, որին, ի թիվս այլ մտավորականների, մասնակցում էր և Տերոյենց Պատվելին (տե՛ս «Վարպետ մուրացկանս, ծանոթ. № 1)։

2. Երգիծանքի առարկան Նար Պեյն է, առիթը՝ նրա պճնասիրությունը, որը պարոնյանական արվեստին հատուկ հնարանքներով՝ (ակնարկներ, հիշեցումներ, բացականչություններ, երկդիմի մտքեր) անխնա խարազանվել է (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VII հտ., «Մանր լուրեր», ծանոթ. № 24)։

3. Խոսքը Կ. Փանոսյանի մասին է։


ԽՄԲԱԳՐԻ ՄԸ ՎԻՇՏԵՐԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հունիսի 13-ին (№ 146)։

1. «Բարձրագույն դուռ» — Տե՛ս «Ալքաղար», ծանոթ. № 3։

2. «...սա խահվեները ավրենք մի», այսինքն, խմված սուրճի հաշիվները մաքրենք։