Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԹԱՍ ԲԱՐՅԱՎ

Ագապյան աշակերտուհիներեն մեկուն դպրոցեն հրաժարելուն առթիվ առ Փանոսյան էֆենտի գրած շնորհակալութեան դեմ, նորին վսեմության առ նա գրած պատասխանեն կը քաղենք։

Ազնիվ օրիորդ...

Դժբախտ եմ ես և դու — տարբեր դեմքերով անուն բայիներ եղած ժամանակը բայը նախադաս դեմքին կը համաձայնի դժբախտ եմ, դժբախտ ես, դժբախտէԷ, դժբախտ եմք, դժբախտ եք, դժբախտ են, դժբախտ էի․․․

Ազգերու և անհատներու երջանկությունը լույսով և լույսն ալ լույսով կըլլա — լույսն ալ քիպիթով կըլլա — մարդս մարդ Է յուր ունեցած լուսովն համեմատությամբ — ուսկեց կը հետևի, որ մարդս մարդ է։

Երեք միլիոն հայ կա կըսենք ու կուրախանանք, մայր կուզենք, բայց ունենալուն միջոցը չենք գիտեր. — մայր ունենալու համար աղջիկները կարգելու Է։

Ըստ իս, մեկ Աստված մը կա — դուն քանի հատ ունիս պարոն Օրագիր — և ան ալ լույս է և սեր — երկուք եղավ նե — ուր սեր չկա հոն լույս չկա — հապա ինչու՞ սիրողները մութը կը փնտրեն — ուր լույս չկա հոն ոչ Աստված կա — և ոչ արարած — ուրեմն երկրագունդս ալ ո՛չ արարած Է և ո՛չ Աստված մը ունի։

Ագապյան վարժարանն Է մեր ազգին համար լուսո և սիրո առաջին տաճարն, անոր համար Է որ սամաթիացիները հիմա գիշերները իրենց տունը ճրագ չեն վառեր եղեր և ամեն մարդ Անահտա տաճարը թռցուցեր և Ագապյան վարժարանր կերթան եղեր։

Բնության մեջ ամեն բան հրաշք է — հետևաբար Ագապյան վարժարանն ալ — բայց հրաշքը ճանչնալու և տեսնելու համար աչք և կարողություն պետք Է — անոր համար Է որ շատ մարդ Ագապյան վարժարանի վրա գեշ աչքով կը նային — Ագապյանն ալ