Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/514

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

8. Քամը Նոյի երրորդ որդին է ի տարբերություն իր երկու եղբայրների, նա անողոքաբար ծաղրեց մերկ պառկած հորը։ Պարոնյանը իրեն համարելով Քամ, նկատի ունի երգիծաբանի անկաշկանդ, անկաշառ սկզբունքայնությունը, որն ի պահանջել հարկին չի խնայի նույնիսկ հարազատ հորը։

9. Տես «Թատերական» <3>, ծանոթ. № 1։

10. Պարոնյանը Միսաքյանի ազգանվան հետ հաճախ կատարում է բառախաղ, անվանելով նրան մի-սագ և զարդարում սագի փետուրներով։

11. Ըստ հունական ավանդության, էպիմենիտեդը պատանի հասակում քնեց կախարդված քարայրի մեջ 57 տարի։

12. «Տքնություն» — «Տքնությունը և սփոփանք հայրենասերի». Խ. Միսաքյանի մի քանի հոդվածների ժողովածուն. լույս է տեսել 1860 թվականին Փարիզում։

13. «Հնարավանին մեջ խոսածներդ», այսինքն՝ անտրամաբան, անմիտ, հնարովի խոսածներդ (տե՛ս ծանոթ. № 6)։

14. Ըստ Աստվածաշնչի ավանդության, Սամսոնը իսրայելցի այն հսկան էր, որի ուժը իր մազերն էին։ Նրա սիրուհին՝ Դալիլան, դավաճանությամբ կտրեց այդ մազերը, ուժասպառության մատնեց Սամսոնին և հանձնեց թշնամիների ձեռքը։


ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԲՆԱՎՈՐՈԻԹՅՈԻՆԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հուլիսի 14-ին (№ 154)։

1. Հեգնել է Ս. Փափազյանին, Սահմանադրությունը նույնացնելով նրա հետ, որովհետև Փափազյանը վարել է Ազգային երեսփոխանական ժողովի ատենապետի պաշտոնը։


ԹԱՏՐՈՆ ԱԶԻԶԻԵ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հուլիսի 14-ին (№ 154)։

1. «Թատրոն Ազիզիե» — Տե՛ս «Ծանուցումը հայ թատրոնի», ծանոթ. № 1։


ՆՈՐ ՎԻՃԱԿԱՀԱՆ ԵՎ

ԵՐԱԶԱՀԱՆ ԸՍՏ ԲՆՈԻԹՅԱՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հուլիսի 18-ին (№ 155)։

1. «Նոր վիճակահան և երազահան ըստ բնության» — Հեղինակն է Գաբրիել Մաղազաճյան. սույն աշխատության Բ հատորը լույս է տեսել 1873 թվականին։


ԲԱՐԵՎԱՎԱՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հուլիսի 18-ին (№ 155)։

1. «... Բարևավանի թաղն...» — Պոլսի Սելամիե թաղի հայերեն թարգմանությունը։