Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/515

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

2․ Հնարավանը հայերեն թարգմանությունն Է Պոլսի Իճատիե թաղի (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VII հտ., «Հնարավան թարգմանեց ի տաճկերենե Խաչատուր Էֆենտի Միսաքյան», Էջ 84)։


ՄԵՂՈՒ ԱՌ ՎՍԵՄԱՓԱՅԼ ՀԱԿՈԲ ԷՖԵՆՏԻ

ԿՅՈՉԵՅԱՆ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հուլիսի 21-ին (№ 156), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Ընտիր երկերի առաջին հատորում, 1954 թվականին։

1. Հ. Կյոչեյանը կաթոլիկ մեծահարուստ Էր։

2. «Մամուլի» խմբագիր Գ. Այվազյանը նույնպես կաթոլիկ Էր. երկուստեք՝ մեկը թերթի միջոցով, իսկ մյուսը նյութապես հովանավորել են միմյանց։


ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՎՈՎ

Առաջին անգամ լույս Է աեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հուլիսի 21-ին (№ 156)։

1. Ծաղրում Է անգործությունը ազգային երեսփոխանների, որոնք իրենց արձակուրդի (վաքանս) հանգիստը կատարում են երեսփոխանական նիստերի Ժամանակ։


ՕՄՆԻՊՅՈԻՍ ՄՏՆԵԼՈՒ ԵՂԱՆԱԿԸ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հուլիսի 21-ին (N 156)։


ՇՄԵՆՏԸՖԵՐԻ ԲԻԱՆՔՈՆ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հուլիսի 21-ին (№ 156)։

1. Շմենտըֆեր ընկերության (երկաթուղային ընկերության) բաժնետոմսերն ու վիճակահանության տոմսերը ժողովրդի մոտ կոչվում Էին պարզապես շմենտֆեր։

2. «Նարեկ» — Միջնադարյան խոշորագույն բանաստեղծ Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» աշխատությունը, որը հեղինակի անունով ժողովուրդը կոչել է Նարեկ։


ԱՌ ՎՍԵՄԱՓԱՅԼ ԱՆՎԱՆԱԿԻՑԴ ԻՄ

ԿՅՈՉԵՅԱՆ ԷՖԵՆՏԻ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հուլիսի 25-ին (№ 157)։

1. Խոսքը ուղղված է Հակոբ Կյոչեյանին. ակնարկը վերաբերում Է «Մեղու առ վսեմափայլ Հակոր Էֆենտի Կյոչեյան» հոդվածին։