Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/516

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԼՐԱԳՐԱԿԱՆ ԿԵՐԱԿՈՒՐ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, Ով է Նե ստորագրությամբ, 1873 թվականի հուլիսի 25-ին (№ 157)։

1․ «Օրագիրը» ստախոզի (խեցգետին) նմանեցնելով կատարված է բառախաղ, ստախոզ — ստախոս։

2. Սամփսոն — Տե՛ս «ժամանակք նշանի նույթուտրամանկմատրոգ», ծանոթ. № 14։


ԹԵ ԻՆՉՈԻ ԿՅՈՉԵՅԱՆ ԷՖԵՆՏԻ ՄԵՂՈՒԵՆ ԱՎԵԼԻ

ԲԱՐԵԿԱՄ ՈՒՆԻ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հուլիսի 28-ին (№ 158), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրաաարակությամբ Հ. Պարոնյանի Ընտիր երկերի առաջին հատորում, 1954 թվականին։

1. «Արևելյան Մամուլ» — Ամսագիր (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Կսմիթներ», <85> , ծանոթ. № 3)։


ԱՇԽԱՐՀԻՍ ՎԵՐՋԸ Ե՞ՐԲ ՊԻՏԻ ԳԱ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, Ով է Նե ստորագրությամբ, 1873 թվականի օգոստոսի 1-ին (№ 159)։

1. Տե՜ս «Ազգային», ծանոթ. № 1։

2. «Մեքթեպճե իսլաճաթ» — Կ. Փանոսյանը, «Մեքթեպճե իսլահաթ» (Դպրոցների բարեկարգություն) վերնագրով հոդվածաշարք էր տպագրում իր «Մանզումեի» մեջ։ Պարոնյանը այն ծաղրել է նույն վերնագիրը կրող հայատառ թուրքերեն ընդարձակ հոդվածաշարքով, տպագրված «Մեղուի» 1872 թվականի մի շարք համարներում։

3. Տե՜ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VI հտ., «Պատասխան», ծանոթ. № 1։

4. Տե՜ս «Մեղու, առ վսեմափայլ Հակոբ էֆենտի Կյոչեյան», ծանոթ. № 1, 2։

5. Զաքար աղան Պարոնյանի հերոսներից է միշտ առնելիքների սպասող (տե՜ս «1873 նոր տարի», ծանոթ. № 7)։

6. Եղիա Պեյլերյանը ազգային հասարակական գործիչ էր․ նա յուրացրել էր ազգապատկան գումարները և առիթ տվել դժգոհության, լուրջ բողոքների, որոնք անուշադրության էին մատնվել ազգային իշխանությունների կողմից։

Այս առթիվ իր խոսքն է ասել և Պարոնյանը (տե՜ս «քաղաքական ժողովը փոթորիկի բռնված», «Մեղու», 1873, հոզիսի 28, № 158)։

7. «Շիրքեթի խայրիե» — Վոսփորի վրա երթևեկող նավային ընկերոէթյուն։

8. Իզմիրի առաջնորդության պատմությունը կապված է Խորեն Նար Պեյի հետ (տե՜ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VI հտ., «Պզտիկ թատրերգություն մը»)։


ՕՐԹԱ ԳՅՈԻՂ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջք անստորագիր, 1873 թվականի օգոստոսի 4-ին (160)։