Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/517

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1. Օրթագյուղը Պոլսի հայաշատ թաղերից էր, մտավոր կենտրոն, հայտնի «Բարեսիրտը ընկերություն» թատրոնով (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Միջագյուղ», ծանոթ. № 6)։

Օրթագյուղում Էր գտնվում Համազգյաց ընկերության «քլյուպը» (լսարանը), դարձյալ Մ. Պեշիկթաշլյանի և հակահասունյան երիտասարդության նախաձեռնությամբ կազմված։ Լսարանը տրամադրված Էր ժամանակի առաջավոր մտավորականությանը, և բացման առթիվ ճառով հանդես եկավ Մ. Պեշիկթաշլյանը։

Օրթագյուղի «Ակադեմիան» Հ. Պալյանի տունն Էր (տե՛ս «Վիճակագրություն», ծանոթ. № 1), որը նախատեսված Էր վերածել մշակութային կենտրոնի։

2. «Բարեսեր ընկերություն» — հիմնվել Է Օրթագյուղում 1867 թվականին, ըստ ընկերության անդամ, բանաստեղծ Տ. Սեթյանի վկայության ընկերության նպատակն էր «...Թատերական ներկայացությանց միջոցով ազդին մեջ հավերժական Հիշատակ մը թողելու...», բացի այս, «Բարոյական արդյանց հետ՝ ազգին վարժարանաց և միանգամայն ազգային Հիվանդանոցի խղճալյաց համար նյութական արդյունք մը հանել»։


ԼՐԱԳԻՐ ԿԱՐԴԱՑՈՂՆԵՐԸ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, Ով է Նե ստորագրությամբ, 1873 թվականի օգոստոսի 8-ին (№ 161)։

1. «Մանզումեն» ընթերցողները նրա խմբագիր Կ. Փանոսյանի արական և իգական վարժարանների աշակերտության ծնողներն Էին։

2. «Մամուլի» խմբագիր Գ. Այվազյանը կաթոլիկ հակահասունյան էր. կաթոլիկ Էր և Հ. Կյոչեյանը, որը հովանավորում Էր «Մամուլին»։

3. «Հայրենիք» — Օրաթերթ (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Կսմիթներ», <25>, ծանոթ. № 1)։

4. «Գիտակը» հայ բողոքականների թերթն Էր, լույս Է տեսել Պոլսում 1870—1874 թվականներին Ս. Ութուճյանի տնօրենությամբ, իսկ «Բազմավեպը» Վենետիկի Մխիթարյանների ամսաթերթն էր, հրատարակվել է 1843 թվականից՝ Գ. Այվազովսկու խմբազրությամբ։ Հեղինակի ակնարկը պարզ է. բողոքականների «Դիտակը» կարդում են կաթոլիկները։


ԳՆԱՅՈՒՆ ՎԱՃԱՌԱՏՈԻՆՆԵՐ

Առածին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի օգոստոսի 8-ին (№ 161)։

1. «Պիթ բազար» — Տե՛ս «Մետասաներորդ հայտարարություն մետասաներորդ տարեդարձի Ազգային սահմանադրության 1871 մայիս», ծանոթ. № 4։

2. «Բալյաչո» — Խեղկատակ, ծաղրածու։


<ՈՎ ՈՐ...>

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, Արտեն ստորագրությամբ, 1873 թվականի օգոստոսի 8-ին (№ 161)։

1. Ակնարկում է Կ. Փանոսյանին։

2. «Ով որ իր միլլեթին իլլեթ կըսե» — Միլլեթ թուրքերեն ժողովուրդ է նշանակում, իլլեթ՝ ախտ, հիվանդություն։