Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/521

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲՌՆԻ ԿՐՈՆԱՓՈԽՈԻԹՅՈԻՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի սեպտեմբերի 23-ին (№ 173)։


ԴՐԱՄԱԿԱՆ ԸՆԹԱՑՔ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի սեպտեմբերի 23-ին (№ 173)։

1. Պարոնյանը ազգային սնդուկի մուտքն ու ելքն հսկող Ելմտական հոգաարձությունը համարել է բիացա (սակարան), որի մեջ ել ու մուտ է անում միայն Ե. Պեյլերյանը։ Հեղինակը բառախաղով ակնարկել է Ե. Պելլերյանի ազգային գումարների յուրացումը (տե՛ս «Սուրհանդակ Մեղուի, աշխարհիս վերջը ե՞րբ պիտի գա», ծանոթ. № 6)։

2. «Զոյիլյան կաղամբ» — Տե՛ս «Զոյիլյան բանակը», ծանոթ. № 2։

3. «Պիսակավոր սխտոր» — Բորոտ, քոսոտ սխտոր։

4. «Օրագրի» հայտնած լուրերը նրա խմբագրի անունով կոչվում է «Օգսենյան բողկ»։ Այս և նախորդ երկու ակնարկներով (ծանոթ. № 2, 3) ցույց է տրված ժամանակակից թերթերի ոգին՝ որ է չարություն, նենգություն, իսկ բովանդակությունը՝ անմարսողությունից, այսինքն հակասող, անհարիր լուրերից առաջացած նեխածություն։

5. Ակնարկը վերաբերում է չվաճաովող թերթերին, որոնց խմբագիրները ստիպված ծախում էին նպարավաճառներին (պախալ), իսկ նրանք օգտագործում էին թղթի փոխարեն։

6. Կրկնակի երգիծանք հասցեագրված «Մամուլի» ոչնչությանը և պատրիարքարանի հասարակական ապականությանը, որի մաքրության համար իբրև անպետք, մաշված կտոր (բաշավրա) օգտագործելի էր «Մամուլը»։


ԴՌՆՓԱ՞Ա՞Ա՞...

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի սեպտեմբերի 26-ին (№ 174)։

1. Նկատի ունի առանց ժողովուրդների ներկայացուցիչների մասնակցության Ազգային ժողովի գումարած դռնփակ նիստերը, որից և ծագել է «Դռնբացի» պայքարը։ Պարոնյանը իր ձայնը միացրել է ժողովրդի արդարացի պահանջին՝ «Դռընբացին»։ Նա հանդես է եկել երեսփոխանական ժողովի անդամների դեմ բողոքի սուր խոսքերով, երգիծական քողարկված երկդիմի ակնարկներով, հիշեցումներով և զանազան համեմատություններով (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VII հտ., «Խայթվածք», 1873, ծանոթ. № 49)։

2. «Զոյիլյան սպարապետը» «Օրագրի» խմբագիր Օ. Խոճասարյանն է։

3. «Գինու զորությամբ» արտահայտությունը վերաբերում է Օ. Խոհասարյանի գինեմոլությանը, որը զանազան ձևերով ու ակնարկներով միշտ ծաղրել է Պարոնյանը (տե՛ս «Զոյիլյան բանակը», ծանոթ. № 4, «Ես ալ մա՞րդ եմ մի», ծանոթ. № 5)։