Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/522

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

4. «Աջակողմյանները» ազգային հասարակական կյանքի խիստ չափավոր, լիբերալ թևի ներկայացուցիչներն էին. ի հակադրություն նրանց «ձախակողմյանները» պայքարելով ամիրայության ու կղերապահպանողական հոսանքների դեմ, իրենց պայքարը ուղղում էին և ընդդեմ դեմոկրատիայի, ինչպես Հ. Սվաճյանի և Հ. Պարոնյանի։


ՎԱՐԺԱՊԵՏԱԿԱՆ ԺՈՂՈՎ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի սեպտեմբերի 26-ին (№ 174)։

1. Խոսքը ուսումնական խորհրդին կից կազմված այն հատուկ մարմնի մասին է, որը քննարկում էր կրթական հարցեր (տե՛ս Հ. Պսւրոնյան, Երկերի ժողովածու, VII հտ., «Սուրհանդակ Մեղուի», ծանոթ. № 3)։

2. Ակնարկը վերաբերում է լեզվի շուրջր ծագած վեճերին։

3. Հիշեցումը վերաբերում է ազգային ժողովի դռնփակ նիստերին (տե՛ս «Դռնփա՞ա՞ա՞...», ծանոթ. № 1 )։

4. Ծաղրված է Ք. Ղազարոսյան) գործունեությունը, նրա մասնակցությունը հասարակական զանազան միջոցառումներին։


ԱԶԴԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի սեպտեմբերի 29-ին (№ 175)։

1. «Պասիրեթ» — Թուրքական լրագիր։

2. «Մեղու նամ էրմենինե... օլունուր» — «Մեղու» անուն հայերեն թերթում պետերից մի քանիսի դեմ պարսավանք և չարախոսություն պարունակող հոդվածներ երևացել են։ Հիշյալ թերթի արտոնատերին զգուշացվում է, որ հետ այսու նման լեզվագարություն անելու դեպքում օրենսգրքի համապատասխան միջոցները կկիրառվեն իր նկատմամբ։

3. Հիշատակված հոդվածը լույս է տեսել «Մեղուի» մեջ (1873 սեպտեմբերի 12, 15, № 170, 171) Ոգի Հայաստանի ստորագրությամբ։ Ինչպես վերնագիրն է հուշում («Հիսնըմեկոնց հայելին և ես»), հեղինակը ժամանակի հասարակական ու հոգևոր 51 գործիչների շատ սեղմ, երբեմն մի քանի տողերով բնութագրականն է տվել. օրինակ, Խ. Նարպեյի, Մ. Իզմիրլյանի, Ա. Իսկենդերյանի, Օ. Խոճասարյանի, Ք. Ղազարոսյանի, Ս. Փափազյանի և ուրիշների։

4. Խոսքը Ամբրոսիոս վարդապետ Իսկենդերյանի մասին է (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VI հտ., «Պզտիկ թատրերգություն մը», և «Մեղու լրջորեն խոսելու ստիպված», ծանոթ. № 1)։

5. «Գաղտնիք հավատաքննության» — Ֆրանսիացի գրող Մ. Վ. տը Ֆերալի աշխատությունը։ Լույս է տեսել Կ. Ութուճյանի թարգմանությամբ 1874 թ. Պոլսում։


ՄԱՆՐ ԼՈՒՐԵՐ

<1>

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հոկտեմբերի 6-ին (№ 177)։

1. Ծաղրված է Օ. Խոճասարյանի «Օրագրի» անհեթեթ, աղավաղումներով լեցուն անհասկանալի թերթը։