Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/523

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՅՑԵԼՈՒԹՅՈԻՆ ՄԸ Ի ԽԱՍ ԳՅՈԻՂ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հոկտեմբերի 10-ին (№ 178)։

1. Խոսքը Ներսես Վարժապետյանի մասին է։


ՈՐՈԻ՞Ն ՀԱՎԱՏԱՆՔ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հոկտեմբերի 13-ին (№ 179)։

1. «Սիոն» — Կրոնական ամսագիր (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Կսմիթներ», <33>, ծանոթ․ № 2)։

2. «Ագգային ներկա դեպքերը» վերաբերում են «Դռնփակի» և «Դռնբացիս պայքարին, որը լայն արձագանք էր ստացել (տե՛ս «Դռնփա՞ա՞ա՞ա․․․․», ծանոթ. № 1)։

3. «Խիկար իմաստուն» — Տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Քաղաքական, «Անգղիա», <13>, ծանոթ, № 1)։


ՊԱՊ ԱՌ ԿԻՅՅՈՄ ԿԱՅՍՐ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1879 թվականի հոկտեմբերի 13-ին (№ 179)։

1. Հիշատակված պապը Պիոս IX է, իսկ Կիյյոմ կայսրը Վիլհելմ 1-ը։


<ԿԸ ԼՍԵՆՔ...>

Առաջին անգամ լույս է տեսել «մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հոկտեմբերի 13-ին (№ 179)։

1. «Խաչվերացի տոն» — Հայոց եկեղեցու շարժական տոներից, սովորաբար նշվում է սեպտեմբեր ամսին:

2. «Պագընի արաբ կնոջ...» — վիճակ բացող արաբ կնոջ։


ԽՆԴՐՈԻՅՆ ԲՆՈԻԹՅՈՒՆԸ ԵՐԱԶԻ ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՅԱԼ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հոկտեմբերի 13-ին (№ 179)։

1․ Սույն նյութը ամբողջությամբ այլաբանություն է ազգային ժողովի երեսփոխանները դռնփակ նիստերի գումարումը պատճառաբանում էին, թե «խնդրույն բնությունը» այդ է պահանջում (տե՛ս «Դռնփա՞ա՞ա՞․․․», ծանոթ․ № 1)։ Այս հողի վրա առաջացած պայքարից, «փոխուստի» պահին, «խնդրույն բնությունը» ընկնում է քնի աստծո՝ Հիպնոսի մթին քարայրի մեջ, կերպարանափոխվելու երազի։

2. «Մորփեոս» — Տե՛ս «Լրագրության դիցաբանության ապիսը» (ծանոթ. № 9)։

3․ Թ․ Պեկյան ազգային երեսձոխանական ժողովի անդամ էր, նա «դռնփակի» կողմնակիցներից էր և իբր թե ժողովուրդը ճնշում է գործադրել նրա դեմ