Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/525

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԾԱՆՈԻՑՄՈԻՆՔ

PILULES HOLLOWAY

ԴԵՂԱՀԱՏՔ ՀՈԼԼՈԻԵԻ

ONGUENT HOLLOWAY

ՍՊԵՂԱՆԻ ՀՈԼԼՈՒԵԻ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հոկտեմբերի 20-ին (№ 181)։

1. Ծաղրված Է «Արշալուլս Արարատյանը», որը տարիներ շարունակ թերթի էջերը լցրել Է Հոլլուեի դեղահատերի հայտարարություններով։


CAPSULES DE RAQUIN

ՔԱԲՍՈԻԼ ԴԸ ՌԱՔԵՆ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հոկտեմբերի 24-ին (№ 181)։


ՊԱԶԵՆԻ ԴԱՏԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հոկտեմբերի 24-ին (№ 182)։

1. Բազենը ֆրանսիական մարշալ էր, հետադիմական գործիչ։ Ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ՝ 1870—1871 թվականներին նա բանակցություններ վարեց պրուսական հրամանատարութեան հետ՝ խեղդելու Փարիզում հռչակված հանրապետությունը, միապետութեան վերականգման հայսերով։ 1870 թվականի հոկտեմբերի 27-ին նա դավաճանաբար անձնատուր եղավ, ճանապարհ հարթելով պրուսացիներին դեպի Փարիզ։ Ֆրանսիական դատարանը 1873 թվականին Բազենին դատապարտեց մահվան, հետագայում վճիռը փոխարինվեց ցմահ բանտարկության, բայց նա մրնչ այդ դիմել Էր փախուստի։

2. Համաձայն ընդունված օրենքի, պատերազմի ժամանակ, պարտության դեպքում պետք Է ամեն գնով փրկել հայրենիքի դրոշակները թշնամուց, ազատել գերեվարությունից, ի պահանջել հարկին՝ նույնիսկ այրել։

Ինչ վերաբերում Է վերջին ակնարկին՝ Նապոլեոնի քարի հիվանդությանը, ենթադրում ենք, թե ծաղրը հասցեագրված Է Նապոլեոն III-ին, որը ամոթաբեր պարտության մատնվեց Ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ։


ԶԲՈՍԱՆԱՑ ԵՂԱՆԱԿ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հոկտեմբերի 24-ին (№1 82)։


ԻՐԱՑ ՎԻՃԱԿԸ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հոկտեմբերի 27-ին (№ 183)։