Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/528

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատասխան դեր։ Նույն ձևով հանդես են գալիս և հունական դիցաբանության աստվածները։

Փայլածուն քիչ երևացող մոլորակ Է, որի համար նա կատարում էր «սիրուհիի» դեր։

Հրատը Մարսի հայերեն անունն է. իր գույնի կարմրության համար նա խաղալու Էր «վառվռուն» դեր։

Լուսնթագը ամենամեծ, պայծառ մոլորակն Է. լուսինը համարվում Է թափառող, որով նա ստանձնելու Էր «պատելու» դեր։

Երևակը Սատուրնի հայերեն անունն Է։ «Երևակ» էր կոչվում Տերոյենց պատվելիի պահպանողական, հետադիմական թերթը, այս պատճառով «պապականության դերը», իբրև խավարամոլության մարմնավորում հանձնված էր «Երևակին»։

Թալիան հույն դիցաբանության մեջ ինը մուսաներից մեկն էր, կատակերգության հովանավորուհին, հետևաբար նա էր խաղալու «Սատակի դերը»։

Դեմետրին, ըստ հունական դիցաբանության, երկրի, հողագործության, արգասաբերության աստվածուհին էր, որի համար նրան էր հանձնված «ցորենի» դերը։

Վեստ, կամ վեստալուհիներ. այսպես Էին կոչվում Հռոմում Վեստ աստվածուհու պաշտամունքին նվիրված տաճարի հավերժական կրակը անշեջ պահող կույսերը. հետևաբար, Վեստան էր կատարելու «կազերը վառելու», այսինքն՝ լույսերը վառելու դերը։

Իրիս հունարեն նշանակում Է ծիածան, նույն անվամբ Է կոչվում հունական դիցաբանության մեջ ծիածանի աստվածուհին։ Ծիածանը երկնակամարի վրա հայոնվում Է գոտիի ձևով, որի համար «գոտիի» դերակատարը Իրիսն Էր։

4. Սահմանադրության հռչակման և հետագայում նրա տարելիցի տոնահանդեսները կատարվում էին Հյունքյար Իսկելեսիում։ Մաղաքյանին ծաղրելու համար Պարոնյանը առաջարկում Է այդ հանդեսները ևս վերածել ներկայացման:

5. Նկատի ունի Ս. Թընկրյանին (տես Անձնանունների բառարան):

6. Խոսքը Մաղաքյան-Վարդովյան պայքարի մասին Է։


ՆՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈԻԹՅՈԻՆ ՄԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի դեկտեմբերի 1-ին (№ 190)։


ԹԱՏՐՈՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ

Առաջին անգամ լույս Է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի 5-ին (№ 191)։

1. «Թաարոն արևելյան» — Տե՛ս «Մոլորակներուն տարեդարձու, ծանոթ. № 1։

2. «Եփրատի» արտոնատերը Ս. Ֆելեկյանն Էր. կարճ ժամանակով Պարոնյանը ևս վարել Է «Եփրատի» խմբագրի պաշտոնը (տե՛ս «Պատասխանին պատասխանը», ծանոթ. № 5)։

3. Հ. Հաճյանը զբաղվել է երգիծաբանությամբ, հետագայում՝ 1875 թվականին. հրատարակել Է «Միմոս» երգիծաթերթը. թատերական ասպարեզում հակված Է եղել Թընկրյան-Մաղաքյանին։