Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/529

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

4. Տես «Մոլորակներուն տարեդարձը»։

5. Մաղաքյանր նախքան բեմին նվիրվելը եղել է արհեստավոր՝ կոշկակար։

6. Տե՛ս «Մոլորակներուն տարեդարձը»։

7. Պարոնյանի գրական-լրագրական գործունեության մեջ հատուկ տեղ է հատկացված ազգային թատրոնի վիճակի և զարգացման հեռանկարներին։ Նա, ինչպես տեսնում ենք, շահագրգռությամբ հետևում է դերասանական խմբերի (Վարդովյան, Մաղաքյան) գործունեությանը, նրանց պայքարին և ամենուր պաշտպանում է Վարդովյանին, անկախ նրա թերություններից։ Այստեղ, այլ առիթներով ես Պարոնյանը անդրադարձել է Ս. Էքշյանի հակահասարակական արարքին, անվանելով նրան «Թատրոնի կործանիչ» (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VII հտ., «Խայթվածք», 1873, ծանոթ. № 72)։

8. «Հայ դերասան» արտահայտությամբ Պարոնյանը նկատի ունի լուսավորչական հայերին։ Պայքարը այլադավան հայերի միջև ընդգրկել էր ազգային հասարակական կյանքի գրեթե բոլոր բնագավառները և, ըստ այս հոդվածի, թափանցել մինչև իսկ թատերական աշխարհը։

9. Տե՛ս «Մոլորակներուն տարեդարձը»։

10. Էնկյուրին Անկարան է, որի կաթոլիկ հայերը խիստ մոլեռանդ էին։


ՎԵՐՋԻՆ ՄՈՏԱ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի դեկտեմբերի 5֊ին (№ 191)։


ՀԱՅՀՈՅԻՉ ԶՎԱՐՃԱԽՈՍԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի դեկտեմբերի 12-ին, 15-ին, (№ 193, 194)։

1. Հ. Շիշմանյանը Ծերենցն է, իսկ Խորեն սրբազանը՝ Նար Պեյը։

2. Տե՛ս «Թատրոն արևելյան»։

3. Այթունյանները հայտնի հասարակական-թատերական գործիչներ Առաքել և Ստեփան Ալթուն Տյուրի եղբայրներն են, կաթոլիկ հայեր։ Հակագրելով նրանց Արմենակ Հայկունուն, Պարոնյանը ցանկացել է շեշտել Մաղաքյանի նախասիրությունը դեպի կաթոլիկները։

4. Նկատի ունի Մաղաքյանի տնօրինությանը ենթակա Արևելյան թատրոնը։

5. «Կյուլլյու Հակոբը» Հ. Վարդովյանն է. «կյուլ» թուրքերեն նշանակում է վարդ. այդպես էին կոչում նրան թուրքերը։

6. «...Շունչդ էտիրնե կառնես» — Ոճ է. նշանակում է կփախչիս մինչև կտիրնե (Ադրիանապոլիս), որը Պարոնյանի ծննդավայրն էր։


ՄԵՂՈԻԻՆ ԽԱՓԱՆՈՒՄԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի դեկտեմբերի 13-ին (№ 194)։

1. Արգոսը, ըստ հունական դիցաբանության, հարյուր աչքերով հրեշ էր, նրա աչքերի կեսը փակ էր, կեսը՝ բաց. Արգոսը մարմնավորումն է աչալրջության։

2. «Լա Թյուրքի» — Տես «Նոր վիճակահանություն», ծանոթ. № 2։