Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/530

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԵԿ ԿԱՌՔԻ ԼԾՎԱԾ ԶՈԻՅԳ ՄԸ ԵՐԵՔ ԿԵՏԵՐ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի դեկտեմբերի 19-ին (№ 195)։

1. Այս արտահայտությունը վերաբերում է Գ. Այվագյանին. նա Պարոնյանի հետ պայքարեց ի պաշտպանություն Կյոչեյանի, հանդես գալով իր թերթի՝ «Մա֊ մուլի» էջերում։

2. Ակնարկում է Մաղաքյանի նախկինում կոչկակար լինելը, որը սույն հոդվածի մեջ զանազան ակնարկներով հիշեցվում է։

3. Մաղաքյանի «վարչությունը» նրա թատերախումբն էր։

4. Տե՛ս «Հայհոյիչ զվարճախոսը»։

5. Տե՛ս հոդվածի բնաբանը։

6. «...Իմ զույգ մը... երս...» — «...Քալեցեք նայիմ իմ զույգ մը էշերս». նկատի ունի Հ. Հաճյանին և Գ. Այվագյանին. այսպես էլ պետք է կարդալ վերնագրի ...«երեք կետերը»։


ԶՈԻՅԳ ՄԸ... ԵՐ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի դեկտեմ բերի 22-ին (№ 196)։

1. Տե՛ս «Մեկ կառքի լծված զույգ մը երեք կետեր»։

2. «...Մեր զույգ մը...երը...» — «Մեր զույգ մը էշերը»։

3. Տե՛ս «Հայհոյիչ զվարճախոսը»։

4. Տե՛ս «Հայհոյիչ զվարճախոսը», ծանթ. № 5։

5. Նկատի ունի Ս. Թընկրյանին։

6. Պարոնյանը նկատի ունի Մաղաքյանի պայքարը Հ. Վարդովյանի դեմ (տես «Թատրոն Արևելյան»)։

7. Դժբախտաբար ծանոթ չենք հիշյալ հոդվածներին, թերթի հավաքածուները չունենալու պատճառով։

8. Տե՛ս «Մեկ կառքի լծված զույգ մը երեք կետեր» հոդվածի բնաբանը։

9. Պարոնյանը Մաղաքյան — Վարդովյան պայքարին հաճախ է անդրադարձել և հեղինակի համակրանքը միշտ եղել է դեպի Վարդովյանը։ Պաշտպանության ճիշտ նույն խոսքերով Պարոնյանը հանդես է եկել և «Խայթվածքում» (տե՛ս Պարոնյան, Երկերի ժողովածու, VII հտ., «Խայթվածք», 1873, ծանոթ. 36 76)։

10. «Այար համզա» — Թուրքական ներկայացում։

11. «Մեմիշ աղա» — Թուրքական ներկայացում։

12. «Թեթիզ մեշրեպ» — Թուրքական ներկայացում։

13. Տե՛ս «Մեղուին հիվանդը», ծանոթ. № 13։


ՀՈՍ ՉԷ՛. ԴՈԻՐՍ ԵԼԱՎ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի դեկտեմբերի 29-ին (№ 198)։