Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/535

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թյուլպենտնյան Նիկողոս (1841—1886), հրապարակախոս, խմբագիր, ազգային ժողովի երեսփոխան։

Թոսպաթ, Թոսպատյան Տիգրան, Հ. Վարդովյանի խմբի դերասաններից, բեմ է բարձրացնէ 70-ական թվականներին։ Գրել է և թատրերգություններ։

Թրյանց, Դավիթ (1840—1899), կատակերգակ դերասան, մոլիերյան կերպարների լավագույն մարմնավորողներից մեկը հայ բեմում։ Խաղացնել է Մաղաքյանի, Վարդովյանի, Ֆասուլաճյանի թատերախմբերում։

Ժյուլ Սիմոն (1814—1896), ֆրանսիացի փիլիսոփա, բուրժուական քաղաքական գործիչ։

Իզմիրլյան Մատթեոս (1845—1911), կաթողիկոս ամենայն հայոց։

Լայոլա, Լոյոլա Իգնատիոս (1491—1556), եգվիտական կրոնական կարգի հիմնադիրը։

Լաֆոնթեն, Լաֆոնտեն Ժան (1621—1695), ֆրանսիացի առակագիր, բանաստեղծ։

Լենկթիմուր — կամ Թեմուրյենգ (1333—1405), Չինգիղխանի տոհմից սերված բոնակալ, որը XIV դարում նվաճեց բազմաթիվ երկրներ, մեծ ավերածություններ կատարելով։

Լևոն Զ, Լուսինյան. Կիլիկյան Լուսինյան թագավորական տոհմի վերջին ներկայացուցիչը (1373—1375), գերի ընկավ եգիպտական մամլուկների ձեռքը, ազատվեց գերությունից և վախճանվեց Փարիզում. թաղվեց Սեն Դնիի եկեղեցում։

Լուսավորիչ, Գրիգոր (239—326), Անակ Պարթևի որդին, հայոց լուսավորչական կրոնի հիմնադիրը և հայոց առաջին կաթողիկոսը։

Լուտեր, Մարտին (1483—1546), Ռեֆորմացիայի հայտնի գործիչներից, Գերմանիայում լութերականության հիմնադիրը, որն առաջին բողոքի ձայնը բարձրացրեց պապականության դեմ, իր հայտնի թեզիսներով։

Խաննյան Հակոբ, ուսուցիչ, դասագրքերի հեղինակ, խմբագրի տնօրեն «Ասիա» օրաթերթի։

Խաչատուր սրբազան, Աղթամարի միաբան, սպանել է տվել նույն կղզու Պետրոս կաթողիկոսին, նրա աթոռին տիրանալու հույսով։

Խոնասարյան Օգսեն (1838—1878), հասարակական գործիչ, խմբագիր «Օրագիր» (1869—1878), «Նոր-Դար» (1874—1879) և «Նորագիր» (1876) թերթերի, Խորենացի, Մովսես, V դարի պատմիչ, հայ պատմագրության նախահայրը։

Խորեն, եպիսկոպոս Գալֆայան (1831—1892), մշակութային, քաղաքական-հասարակական գործիչ, բանաստեղծ, թարգմանիչ, հեղինակը «Արշակ Բ» պատմական ողբերգության։

Խորեն սրբազան, տե՛ս Խորեն եպիսկոպոս Գալֆայան։

Խրիմյան Մկրտիչ (1820—1907), հոգևորական գործիչ, կաթողիկոս ամենայն հայոց, հռչակված Հայրիկ անունով։

Ծերենց, Շիշմանյան Հովսեփ (1822—1888), վիպասան, 1860—1880 թվականներին ունեցել է հասարակական բեղմնավոր գործունեություն։