Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՊԻՆ ՃԱՌԻՆ ՊՈՅԸ

Անսխալ պապն ամսույս 26ին հարգոյապատիվ եղբարցը առչև մեծագլուխ և երկայնապոչ ճառ մէ կարդացեր։

Ճառին գլուխը չտեսանք, պոչը միայն ձեոքերնիս անցավ։

Ահա հիշյալ հարգոյապատիվ պոչը.

«Այո. հարգոյապատիվ եղբարք, ամենքն ալ մեզ երեսի վրա թողուցին — կռնակի վրա չպիտի թողուին ա — չկա տերություն մը, որ անոր վրա դնենք մեր հույսը — եթե ունինք դեռ — ինձի շատ մը բան խոստացան, բայց անոնց ամենն ալ խոսք են եղեր, գործքով բան մը չըրին — ամեն խոսքի հավատալու չէ — ինչ որ հնարավոր էր, ըրինք, օգուտ մը չեղավ, առաջնեն ավելի հիմա միանանք, մեկ կտոր ըլլանք, վասնզի գործերնիս լմնցավ։

Մենք ալ աս կսպասեինք։