Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/541

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԱՌԱՐԱՆ

Ալաֆրանկա — բառացի՝ եվրոպական, ֆրանսիական ձևով
Ալթը օխա — վեց օխա (оխան թուրքական ծանրութեան չափ է)
Ալչագ — նվաստ, վատթար, ցած, անազնիվ
Ախտեր — կամ աթթեր. մանրավաճառ
Ամա — բայց, եթե
Այոլ — այ օղոլլ բառի կրճատ ձևը, նշանակում է այ աղա
Անա — մայր
Աշճի — խոհարար
Ավարիաթո — անհարմար, անտեղի, անպատշաճ
Ատամ — մարդ
Ատիեո — ցտեսություն
Արալըխ — նեղ անցք
Արը — մեղու
Արթըխ — այլևս
Աքսի — համաո, կամակոր

Բաթաթես — կարտոֆիլ
Բաթըրտը — աղմուկ, իրարանցում
Բակլա — կամ բախլա. լոբազգի ընդեղեն
Բանայիր — սրբանվեր տարեդարձների առթիվ կայացող մեծ տոնավաճառներ, որը կատարվում է տարին մեկ կամ երկու անդամ
Բաչավրա — հին կտորտանք (չուլ)
Բապուճճի — մաշիկ կարող կամ վաճառող
Բարտոն — ներողություն
Բենճերի — պատուհան
Բեք — շատ
Բիազ — սպիտակ լոբիով և ձիթայուղով պատրաստված սալաթ
Բիանքո — վիճակահանություն
Բիացա — հրապարակ, դրամի կուրս
Բյուսկյուլ — ծոպ
Բոթուր — թուրքական լայն շալվարի տեսակ
Բոլիս — ոստիկան, ոստիկանատուն
Բորթուգալ — նարինջ
Բրեֆա — թղթախաղի տեսակ

Զահեր — երևի, թերևս
Զապթիե — ոստիկան
Զապթիե ալայպեյի — ոստիկանութեան գնդապետ
Զապթիե մյուշյուիր — աստիճանավոր ոստիկան

էզիյեթ — նեղություն
էյլեննե — զվարճալիք
էյլեմիշ ըլլալ — զվարճանալ
էնթարիոն — կամ էնթարի. հագուստի տեսակ
էոշյուր — տասանորդ
էսեֆ — ափսոսալ
էսնաֆ — արհեստավոր և մանրավաճառ դասակարգ
էփ աղեկ — ոճ է. նշանակում է բավական լավ
էքոնոմի բոլիթիք — քաղաքատնտեսություն
Թազելեմիշ ըլլալ — թարմանալ