Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԺԱ. պայման. բարոյական գիտություն:
ԺԲ. » գրագիտություն։
ԺԳ. » փիլիսոփայություն։
ԺԴ. » գծագրություն, գծագիտություն, վարժություն, (ամեն ճյուղերով) ընդօրինակություն։
ԺԵ. » գրավարժություն և գեղագրոլթյուն։
ԺԶ. » ձայնագրություն և դաշնակ։
ԺԷ. » մարմնամարզություն և պար։
ԺԸ. » տոմարակալություն։
ԺԹ․ » բնագիտություն:
Ի. » բնալուծություն։
ԻԱ. » բնական պատմություն։
ԻԲ. » առողջաբանություն։
ԻԳ. » ասեղնագործություն, կար։
ԻԴ. » ձև
ԻԴ. » ֆրիվոլիթե
ԻԵ․ » խաղիի
ԻԷ․ » քյոբյուր սյուրֆիոլե։

Ընդամենր քսան յոթը պայման:

Այս դպրոցը մտնել ուզողները աս պայմանները աղեկ գիտնալու են։

Ըստ կարգին (եթե կարգը գա) պիտի ավանդվին նաև գերմաներեն և հունարեն:

Մանզումեն այս ազգը հրատարակելով կըսե, որ «Շատ մը տգետներ նոր բան մր տեսնելնուն պես առ նախանձու կը ծաղրեն զայն և զայն», արդարև Մանզումեի պես տգետ ըլլալու է մեկը, որ դպրոցներու հաստատվիլը տեսնե և ծաղրն, բայց Մանզումեեն ավելի տգետ ըլլալու է մեկը, որ ուրիշի մր (իրեն պես) հոնք շինեմ ըսելով, աչք հանելը տեսնե և չծաղրե։

Թե որ հիշյալ ընկերությունը նախնական կրթության համար բանար իր բանայիր դպրոցները կը հավտագվեր. բայց ասանկ շատ մը թյուն ներով բեռնավորված ազգ մը կասկածներ հարուրանեյե ուրիշ բանի չծառայեր (կըսեն)։