Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՎՐԻՊԱԿՔ

<1>

Մասիսի մեջ գրված «հուլիս 99» պետք է կարդացվի «հուլիս 19»։

Փունջի մեջ Մասիսի համար ըսված «քսու, սերսեմ, տերպետեր» բառերը «ազնվապետական և ... կեր» կարդացվելու են։

Մասիսի մեջ Փունջի համար ըսված «սողուն» բառը «տղա» կարդացվելու է։

Օրագրի մեջ Մանզումեի համար ըսված «շուն» բառը «դուն» պիտի կարդացվի։

Մանզումեի մեջ Օրագրի համար ըսված «քուտուրսուն Օրագիր» խոսքը «շըլտըրսըն Մանզումե» պիտի կարդացվի։

Օրագրի մեջ «իրեք հարյուր յարտա հեռավորությամբ» խոսքը պիտի ըլլա «իրեք հարյուր օխա հեռավորությամբ»։

Մանղումեի մեջ Մեղուին համար ըսված «սինեք» բառը պիտի կարդացվի։

Մասիսի վերջին թվույն մեջի «գացեր է» «գացել է» պիտի ըլլա։