Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱՏԵՐԱԿԱՆ

<3>

Ամեն դերասան կուզե ծափահարվիլ, կըսե Ռուսոն։

Մեր դերասաններն ալ պիտի ուզեն հարկավ ծափահարվիլ, ոչ թե Ռուսոյին ըսածը հաստատելու համար, այլ մարդուս փառասեր ըլլալն ցույց տալու համար, այլ աշխատութենեն վերջը վարձատրություն ուզելնուն համար։

Ծափահարությունը դերասանաց վարձատրություն է։

Ենթադրենք, որ թատրոնը Սկյուտարի ծովու բաղնիքին պես հանդիսականներով լեցուն ըլլա անանկ, որ պարապ աթոռ մը և օթյակ մը չմնա և եթե նույն զիջերը միլիոնավոր ծափերեն հարում մը չտեսնվի, դերասանները Հոբ երանելիեն ավելի թշվառ են, նույն գիշեըը դերասաններն տրտում են, իսկ տնօրենը զվարթ։

Թե որ թատրոնը Սկյուտարի հասարակաց պարտեզին պես պարապ ըլլա անանկ, որ հազիվ քանի մը հանդիսական գտնվի, և թե այս քանի մը հանդիսականները ծափահարություն ընեն, նույն գիշերը դերասաններն զվարթ են, իսկ տնօրենը տրտում։

Ասիկա մեկնության կարոտություն չունի։

Ընթերցող, եթե թատրոն կերթաս դիտած ես հարկավ, որ դերասաններն շատ անգամ զվարթ են գրեթե, տնօրենն ալ գրեթե միշտ տխուր։

Ի՞նչ է ասոր պատճառը։

Մենք հայերս ծափահարության մասին խիստ շռայլ եմք (ասիկա միայն թատրոնի համար չհասկցվի. ծափահարությունը գովեստ մ՛է, սա տարրերությամբ, որ մեկը լեզվով կըլլա մյուսը ձեռքով), այնպես որ եթե ծափ զարնելու տեղ ոտք զարնելն սովորություն ըլլար՝ բոլոր թատրոնները պիտի կործանեինք։

Թատրոն կը մտնես, ա՛ռ քեզի ծափահարություն մը, հուշարարր ծակը մտա՞վ մի, ծափահարության վերջր չըգար, վարագույրը