Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մասիսին ըսածեն բան մը չէր հասկցվեր, բայց նայե Արարատին ըսածեն ինչեր կը հասկցվի։

Ժողովն յուր նիստերը ուր, որ պալատին մեջ, որ սրահին մեջ կընե նե՝ պարոն Թիեր ալ հոն պիտի բնակի։ Օրինակի համար, մեր Ազզային ծողովը Ղալաթիո եկեղեցին կընե իր նիստերը նե՝ ատենապետ էֆենտին ալ այն եկեղեցիին պահարանը պիտի բնակի։

Ֆրանսիայի ազգային ժողովին այս որոշման պատճառն ալ հայտնի է. որովհետև մեյ մը պարոն Թիերի տունը Բարիզի մեջ էրեցավ, խեղճը հիմա տուն մը չունի, որ հոն բնակի։ Երկրորդ. պարոն Թիեր շատ ծեր ըլլալով ժողովատեղիեն հեռու տեղ մը տուն բռնե նստի նե՝ ամեն օր չկրնար երթալ գալ:

Մասիս կըսե՝

Եվ կրնա անոր վիճաբանությանց և խորհրդոց ներկա գտնվել կանխավ իմացնելով։

Արարատ կըսե՝

Եվ կրնա ներկա գտնվիլ անոր վիճաբանությանց, առանց հառաջագույն անոր իմացնելու։

Ըսել է որ անոր խորհրդոցը ներկա չկրնար գտնվիլ։

Մեկ մալ առաջուց իմաց չտալով՝ անոր վիճաբանությանց ատեն հանկարծ ներս պիտի մտնե, կամ առաջուց սրահին մեկ անկյունը պիտի պահվտի..․

Կը հուսանք, որ Արարատա առաջին և վերջին սխալը կըլլա ասի։