Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ

<2>

Հայոց թագավորությունը Լևոն Զ-ի օրովը իսպառ ջնջվեցավ:

Ֆրանսիացիք նաբոլեոնը աթոռեն ձգելով տեղը հանրապետությունը դրին:

Հայերը իրենց Սահմանադրությունը վերաքննել սկսան:

Ներսես կաթողիկոսը հանկարծամահ մեռեր է։

Ամերիկա էի Միացյալ նահանգաց մեջ քաղաքական պատերազմ մը կերևա: