Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԵՏՐՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԱԹՈՌԸ

Այս օրերս սուրբ Պետրոսի աթոռը անունով հատը քառսուն՝ փարայի վաճառված տետրակ մը կը պտըտի անոր ասոր ձեռքը։

Բարով խերով չելներ։

Աշխարհ տակն ու վրա եղած է և տակավին պիտի ըլլա։

Կերևա որ սրբազան պապն ալ տետրակը հրատարակողը պիտի բանադրե, վասնզի այս տետրակը այնպիսի գաղտնիք մը երևան հանած է, որ անով ամեն պապեր գող պիտի ճանչցվին՝ եթե տետրակին ըսածները իրավ են։

Սուրբ Պետրոսի եկեղեցիին մեջ բարձր տեղ մը Պետրոս առաքյալի և անոր հաջորդներուն նստած աթոռը պահված էր, տարին անգամ մըն ալ անոր տոնը կը կատարվեր։

Հիմա իմացվեր է, որ այդ աթոոը տաճկաց մարգարեին հաջորդներեն մեկունն է, որ խաչակիրները գողցեր հոն բերեր են։ Աթոռին վրա ալ արաբերեն սա խոսքը փորագրված է եղեր, լա իլահե իլլ ալլահ, և այլն։

Աթոռին պատվանդանին վրա ալ Հերքյուլլեսի քաջագործությունները քանդակված են եղեր փղոսկրի վրա, ասկե ալ կերևա, որ այս աթոռին մեկ մասն ալ հելլենացվոց ստացվածքն է։

Արաբացիք իմացեր, հելլենացիք իմացեր, կաթոլիկ ազգերն իմացեր են, որ ասանկ թանկագին հնություն մը կա սուրբ Պետրոսի եկեղեցիին մեջ պահված ու հիմա ամենքն ալ որը իրենց ստացվածքը գտեր տեր ըլլալ կուզեն, որն ալ իր պահպանության իրավունքովը տեր ըլլալ կըպահանջե և լսածնուս նայելով կռիվն ալ բրդեր է։

Ճշմարիտը խոսելով այս կռիվը Երուսաղեմա խնդրույն կռվին ալ չնմանիր։

Հիմա, թե որ սրբազան պապը Մեղվին խորհուրդ հարցնե՝ սա